Նախագծի մասնակիցներ՝ վեց տարեկաններ
Ընտանեկան լրացուցիչ առաջադրանքներով նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացին ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Հիմնական թեմաները՝
Ես
Իմ խաղալիքը
Իմ ընտանիքը
Իմ անունը
Իմ բակը
Սովորողներն աշխատանքը կներկայացնեն տեսանյութերի միջոցով:
Օգտագործվող գրականության ցանկ՝
«Բութ մատն ասաց» ժողովրդական խաղիկ
Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
Հովհաննես Թումանյան «Ծիտը»
Հ Թումանյան «Աղվեսը»
Ղազարոս Աայան «Ծիտը և բազեն»
Ա․ Խնկոյան «Առավոտը գյուղում»
Ա․ Խնկոյան «Մեղուն»
Երգեր, խաղիկներ, պարերգեր
Արևների շարք
Մեղուն
Ձիուկ
Կաքավիկ
Կոտ ու կես
Դան, դան, դանեդան
Ջաղացը մանի, մանի
Եկեք ծեծենք սոխ ու սխտոր
Եթե դուր է գալիս քեզ, արա այսպես․․․
Կերպարվեստ, տեխնոլոգիա
Ազատ նկարչություն նախագծի թեմաների շուրջ, ինքնանկար, դիմանկար
Գունավոր թղթերով աշխատանք՝ արև, աքաղաղ, տուն