Վայրը՝ Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Օր՝ 21 սեպտեմբերի
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադարձ՝ ժ. 16:30
Մեկնարկի վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը 9:30
Վերադարձը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը 16:30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ:
Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր
Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Սրբուհի Ներսիսյան, Գայանե Ավետիսյան
Նպատակը՝
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
- Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրները՝
- տեղեկություններ ստանալ վայրի մասին
- տեղեկություններ ստանալ՝ ի՞նչ վայրերով են անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
- օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
- խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
- ուսումնասիրել միջավայրը, էկո աշխատանքի իրականացում
- լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
- յուրացված ստեղծագործությունների և երգերի ներկայացում բարձունքին
Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ- Հրազդան գետի ավազան:
Երկրորդ կանգառ- Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Երրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ
Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Թուղթ, մատիտ, գուաշ, ջրաներկ
- Դիմակ, ալկոգել
- Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
- Արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ
- Աղբի տոպրակներ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ,ձայնագրիչ
- Հեռադիտակ, խոշորացույց, կողմնացույց
- Բրդուճներ, ջուր
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Բժշկական արկղիկը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի գրասենյակից
Արշավական-ճամբարականը
- չի ուշանում
- չի տրտնջում
- չի հոգնում
- չի խուսափում դժվարություններից
- օգնում է ընկերոջը
- մաքուր է պահում շրջապատը
- ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
- լուսաբանում է, պատմում, ներկայացնում
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
- Մեքենան լինելու է ախտահանված
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը
Երթուղին` Երևան-Սևանա լիճ-Սևան քաղաք,
այցելություն Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի- Սևանի բուսաբանական այգի- «Մաշտոցներ» սրբավայրի բարձունք-Հրազդան գետի ակունք /տուտ/- Հրազդանի ջրանցք-Երևան
