Թթուդրիկի ծես. ուսումնական նախագիծ

Կրթահամալիրում թթուդրիկն ամենամյա ավանդական ծես է, որը խորհրդանշական է: Ծեսն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը: Այս տարի այն ընտանեկան է։

Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ խոհանոց-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Ճանաչողական,  տեղծագործական երևակայության, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի զարգացում:
  • Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Գործունեության ընթացք

Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի

Իմացական և ճանաչողական — ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր.

Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի  օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Ինչո՞ւ է պղպեղը կծու
Ինչո՞ւ է ճակնդեղն ալ կարմիր
Ինչո՞ւ է վարունգը  կանաչ
Այս շարքը կարելի է շարունակել:

Ստեղծագործական  — ստեղծագործում են սովորողները: Յուրաքանչյուրը նկարագրում և բնութագրում է բանջարեղեններից մեկին, խոսում իր պատկերացումների մասին:

Մաթեմատիկական —Կազմում ենք գնումների ցուցակ: Գնումների ժամանակ սովորողները գումարումև հանում են բանջարեղենը, հաշվում, որ բանջարեղենից քանի հատ են գնել, համեմատում դրանց քանակը ։ Խոհանոցային գործունեության արդյունքում յուրաքանչյուր բանջարեղենից տարբեր կերպարներ են ստանում և անուններ դնում։ Երեխաները դրանց շուրջ հորինում են հեքիաթներ, հանելուկներ կամ հեքիաթներ և ներկայացնում տեսանյութով։

Բանջարեղենով գրում մեզ ծանոթ բառերը/ այլընտրանքային բառգրոցի/ և ներկայացնում ֆոտոպատումով կամ տեսանյութով։

Paint-ով, գուաշով նկարում՝ բանջարեղեններ։ Հորինում են տարբեր խնդիրներ,  պատմություններ բանջարեղենների մասին: 

Տատիկներից, մայրիկներից  վերցնել թթվի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս:

Ցուցակ ենք կազմում

Հաշվարկներ ենք անում

Բաղադրատոմսեր ենք հավաքագրում

Խնդիրներ կազմում

Գնումներ ենք կատարում

Գործնական — կազմակերպում ենք թթուդրիկի ծեսը ընտանիքում: Թթու դնում: Սովորողների հետ միասին քննարկում ենք, թե ինչո՞ւ ենք թթու դնում, ինչպե՞ս ենք դնում,  առողջարար է, թե՝ ոչ և այլն:

Մեդիատեխնոլոգիական հմտություններ
Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի բանջարեղենի համար տեղեկատվական փաթեթ է պատրաստում և բանջարեղենը նկարում Paint նկարչական ծրագրով:

Տեխնոլոգիա, բնագիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրայի մեջ:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է թթվելը, ի՞նչ է տեղի ունենում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Ընտանեկան նախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից
  • Ինչո՞վ  են թթու դնում  իրենց գյուղում
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված

Թթուդրիքի ընթացքը ներկայացնում եք տեսանյութով։

Տեսանյութերը ուղարկել իմ էլ․հասցեին՝ s-nersisyan@mskh.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s