Խաղաղության գինին ենք ստեղծում

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ և ծնողներ 

Նախագծի իրականացման օրը — Սեբաստացու օրեր ՝ նոյեմբերի 11` ժամը 11։00-12:30 

Նախագծի ժամկետը -շարունակական 

Նպատակը և խնդիրը՝ 

Ծանոթացում  

  • խաղողագործությանը, այգիների ստեղծմանը, Քոլեջի տնկարանին 
  • Խաղողի տեսակներին 
  • գինեգործությանը, գինու ստացման տեխնոլոգիային, հնձանին 
  • Գինու տեսակներին 
  • Գինու ազգային, ծիսական մշակույթին 
  • Մառանի մշակույթին 
  • Գինու համտեսին 


    Նախագծի ընթացքը և ակնկալվող արդյունքները՝ 

    Նախագծի ընթացքում սովորողները Paint նկարչական ծրագրով նկարում են  գինու պիտակները, որոշում շշալցված գինու անունը, փորձում են գինի  ստեղծել ընտանեկան դպրոցներում։ Գինու դպրոցում ծանոթանալով գինու համտեսի մշակույթին` փորձը փոխանցում են ընտանիքներին։  Ընտանիքներում նաև ստեղծում են գինու համար հատուկ պանիր,  ծանոթանում,  յուրացնում նաև պանրի ստեղծման տեխնոլոգիան։ 

    Նախագծի ընթացքում սովորողները իրականացնում են այլընտրանքային  բառգրոցի՝ խաղողի հատիկներով գրելով իրենց ծանոթ բառերը։ 

    Նախագծի ընթացքում խաղողի հատիկներով իրականացնում ենք ուրախ  մաթեմատիկա. կատարում ենք բանավոր համրանք, զույգ և կենտ թվերն ենք  ներկայացնում, հաշվում ենք 2-ական, 5-ական, 10-ական համակարգով, կազմում խնդիրներ խաղողի, գինու մասին։ 

    Նախագիծը շարունակելի է: 

    Հաջորդիվ՝  մասնակցություն խմորման ընթացքին, շշալցմանը,  շշերի նկարազարդմանը, աճուրդին: 

    Համակարգող՝ Սրբուհի Ներսիսյան, Ջուլի Ղազարյան
    Մենթոր՝ Արտակ Ռշտունի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s