#Հյուսիսային դպրոցի 6 տարեկանները «Հոգատար եղի՛ր» և «Արտադրությամբ ուսուցում» ուսումնական նախագծերի շրջանակում իրականացրեցինք ցուցահանդես — վաճառք, որի ընթացքում պատրաստեցինք ավելուկով ռուլետներ, պիտակավորեցինք և փաթեթավորեցինք սովորողների պատրաստած պանիրն, գինի , թթուն, իսկ վերջում գունազարդեցին կավե կախազարդերը։ Այս ամենի ավարտին ծնողներն ու հյուրերը գնեցին ամբողջ ներկայացվածը՝ մասնակցելով հանգանակությանը։Վաճառքի արդյունքում ունեցանք 102000 դրամ, որը փոխանցեցինք <<Զինվորների հիմնադրամին>>։
Հանգանակությունը և ընթացքում վաճառված աշխատանքների ողջ հասույթն ուղղվեց վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։ Շնորհակալ ենք բոլորից։