Ուսումնական հունվար 2021
Ժամանակահատվածը՝ հունվարի 11-31
Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ
Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ
Աշխատակարգը՝
- 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
- 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք խմբասենյակում
- 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
- 10:00-10:30` նախաճաշ
- 13:30-17:00 երկարացված օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Նպատակը և խնդիրները՝
- Ձմեռային ստուգատեսների մասնակցություն
- Նպաստել առողջ ապրելակերպի, ֆիզիկակական ակտիվության, ճկունության, շարժունակության, դիմացկունության, արագաշարժության բարձրացմանը:
- Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
- Սովորողների մոտ զարգացնել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
Ձմեռային ճամբարի գործունեության ձևեր․
Տեխնոլոգիական գործունեություն՝
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես
Ձյուն-ջուր-սառույց -դիտարկումներ, բնագիտական փորձեր
Ուսուցողական և զարգացնող խաղերի ստեղծում
Մարզական գործունեություն՝
Հեծանվավարություն․ լող, ձմեռային բակային, մարզական խաղեր՝ ձնագնդի, սահնակ, ձմեռային -բակային խաղերի կազմակերպում
Մարզական խաղեր ուսումնական նախագիծ
Համատեղ նախագծեր՝
Ազգային երգի, պարի ուսուցում․համագործակցություն Ջուլի Ղազարյանի հետ
Ազգային ծիսական տիկնիկների պատրաստում-համագործակցություն Տաթև Աթոյանի և Ալիս Գևորգյանի հետ
Սովորող-սովորեցնող նախագիծ— համագործակցում ենք Անժելա Բլեյանի հետ
Սովորող-սովորեցնող նախագիծ 3․3 դասարանի հետ-Նոր մեդիահմտությունների յուրացում
Սովորող-սովորեցնող նախագիծ 2․1 դասարանի հետ-կառուցողական ուսումնական խաղերի պատրաստում
Հանրակրթական Դիջիթեք 2021
Վարպետության դասեր-ներկայացնում է ծնողական համայնքը (հստակեցման փուլում է)
Լեզվագործունեություն՝
Հ.Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» և «Ծաղիկները» ստեղծագործությունների ծանոթացում,
զրույց-քննարկում, ընթերցում և բերանացի ներկայացում
Բառուսուցում՝
Ձմեռային բառերի, բառակապակցությունների, նախադասությունների կազմում և մուտքագրույմ, paint ծրագրով աշխատանք
Ձմեռային բառեր՝ ձյուն, ձմեռ, փաթիլ, սառույց, ցուրտ, ձնագնդիկ, սահնակ
Ճամփորդություն— Ջրվեժի անտառապարկ
Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում
Սովորողի ընտրությամբ գործունեություն
Օտար լեզուներ
Շախմատ
Երգ, պար
Արդյունքը՝ ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Նախագիծը լրամշակման փուլում է