Զատիկ․ուսումնական նախագիծ

Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ                                   

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի լանջեր, ընտանեկան դպրոցներ

Մասնակիցներ՝  սովորողներ, ծնողներ, հյուրեր

Նպատակը՝ 

Ծաղկազարդի, Զատկի  մասին ծանոթացում։

Խնդիրները՝

  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում։

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների՝

  • Մայրենի +ստեղծագործական երևակայություն+ մեդիա։
  • Ծաղկազարդի, Զատիկի մասին տեղեկություններ հավաքել համացանցից, ընտանեկան հիշողություններից։
  • Ստեղծել զատկական ընթերցարաններ (հանելուկներ, առած-ասացվածքներ, աքրոստիկոսներ) և տեսաֆիլմեր։
  • Զատկական խնդիրներ կազմել և լուծել,
  • Փորձեր, դիտարկումներ, չափումներ կատարել ծաղկած ծառերի, ձվի միջոցով, համեմատել, գրանցել դրանց արդյունքները։
  • Զատկական գաթա թխել։
  • Բնագիտական փորձ կատարել ձվով՝ պտտել հում և եփած ձուն, կանգնեցնել, գլորել, համեմատել։

Զատկական խաղեր լանջերին՝ ձուպտտոցի, ձուկռվոցի, ձուգլորոցի։

Զատկասիկներ՝

  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկը առանց ձվի չի լինի:
  • Զատկից հետո կարմիր հավկիթ:
  • Հենց սովածանան Զատկի փլավը միտը կբերեն:
  • Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
  • Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
  • Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
  • Գժի համար ամեն օր Զատիկ է:
  • Զատկե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչե հատիկ է՜:
  • Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  • Հազարից մի օր Զատիկ է, էն էլ՝ նավակատիկ:
  • Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  • Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

Զատկական երգեր՝

Սովորողները ընտանեկան տեսապատումով ներկայացնում են` ինչ գիտեն Զատկի մասին, ինչպես են նշում ընտանիքում, միմյանց ինչպես են ողջունում, ինչպիս տոնական սեղան են գցում, ինչ են պատրաստում, ինչպես են պատրաստում: Տնից բերած ձվիկներով դասարանում ձվակռիվ ենք խաղում: Դպրոցում սովորում ենք զատկական երգեր, պարերգեր, ասիկներ։

Ծաղկատունկ

Սովորողները բերում են ծաղկի կտրոններ, սերմեր, թփեր, տնկիներ: Սովորողները տեղեկություններ են հավաքում դրանց մասին համացանցից, տնկում են, դիտարկում պարբերաբար, գրանցում:

Ծաղկազարդ

Յուրաքանչյուր սովորող բերում է ծառի ճյուղեր, դատարկած ձվիկներ, ճուտիկներ, ադի-բուդիներ, ներկում են, ձևավորում զատկածառը:
Ածիկ

Զատիկի տոնից երկու շաբաթ առաջ ցանում ենք  ածիկը (ոսպ, ցորեն, գարի) և կատարում ենք դիտարկումներ: Հեռախոսով նկարում ենք առաջին ծիլերը, կատարում չափումներ և գրանցում տվյալները: Համեմատում ենք ստացված ցորենի, գարու և ոսպի ծիլերի արդյունքները:
Տեխնոլոգիա

Մեծերի օգնությամբ պարզում ենք, թե Զատկին ինչ կերակրատեսակներ են պատրաստում: Կազմում ենք զատկական կերակրատեսակների ցանկ: Աշխատում ենք պլաստիկի թափոններով, Նկարում ենք զատիկներ խճաքարերին, ընկույզիզ ստանում զատիկներ:

Մեդիատեխնոլոգիա

Paint ծրագրով նկարում ենք ակլատիզ, ձվիկներ, զատկական նկարներ, բացիկներ, պատրաստում ենք զատկական խճանկար:

Ակլատիզ և Ուտիս տատ

Ծանոթանում ենք Ակլատիզի և Ուտիս տատի կերպարներին, պատմությանը, ազգային ավանդություններին: Զատկի տոնին սովորողների հետ կերպավորում ենք Ուտիս տատ կամ Ակլատիզ:

Արդյունքները՝ դասարանական բլոգում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s