Տևողությունը՝ մարտ-ապրիլ ամիսներ
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ,ընտանեկան դպրոցներ
Նպատակը և խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- ինքնուրույնության դրսևորում,
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
- մեդիահմտությունների զարգացում,
- դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում։
Ընթացքը՝
«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու, զարգացնելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները:
Ստուգատեսն ըստ գործունեության ձևերի՝
- լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա՝
- Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)։
- Հորինել բառեր ու բառակապակցություններ մայրիկների գովքի մասին։
- Մայրիկագովք։
- Հորինել բարեմաղթանքներ, հանելուկներ, պատրաստել ռադիոնյութեր։
- Տեխնոլոգիա + մեդիա՝
- Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային)։
- Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով։
- Բնագիտություն + մեդիա
- Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում:
- Ծաղկատունկ:
- Թաղարների պատրաստում։
Անհրաժեշտ գործիքներ՝
Аնհատական նեթբուք-նոթբուք, հեռախոս, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում: