Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.3 և 2․1 դասարանի սովորողներ
Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում
Նպատակը— Սուջուխի ծեսը «Ուսումնական մառան» նախագծում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ
Անհրաժեշտ պարագաներ
Ընկույզ
ալյուր
շաքար
Ջուր
համեմունքներ
թել
ասեղ
Ընթացքը
Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։
Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։