
Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանների սովորողներ, ընտրությամբ խմբեր
Տևողությունը՝ շուրջտարյա
Նպատակը՝ սովորողների հետ կստեղծենք ձեռքի աշխատանքներ, որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։
- Ամանորյա թեմատիկ մագնիսների ստեղծում․ նյութը՝ փայտ, ակրիլ
- Մոմակալներ․ նյութը՝ գիպս, կավ, ցեմենտ
- Մոմերի պատրաստում․ նյութը՝ հին օգտագտագործված մոմեր, սիլիկոնե տարաներ
- Ամանորյա բացիկների պատրաստում
Ընթացքում՝
- էսքիզների,ստեղծում, մշակում
- կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
- գունային լուծումներ
Արդյունքում
- ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
- ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
- ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
- նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում
Անհրաժեշտ նյութեր՝ փայտ, թելեր ( տարբեր որակի, գույնի և հաստության), գունավոր թղթեր, ակրիլ, գուաշ
Արդյունքում՝ Աշխատանքները կներկայցվեն աճուրդի, որից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին: