Ուսումնական հունվար 2022
Ժամանակահատվածը՝ հունվարի 10-31
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ դասարանի սովորողներ
Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ
Աշխատակարգը՝
- 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
- 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք մարզադահլիճում
- 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
- 10:00-10:30` նախաճաշ
- 12:30-13:35՝ «Իմացումի հրճվանք» ծրագիր
- 13:35-17:00 երկարացված օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Ճամբարային նախագծեր՝
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես
Դասասենյակը՝ ջերմոց — լաբորատորիա նախագիծ/ համագործակցություն Անժելա Բլեյանի հետ/
Դդմի սերմերի տնկում՝ տաս հատիկ դնում ենք թափանցիկ բաժակով ջրի մեջ, տաս հատիկ ցանում թաղարում ՝ հողի մեջ
Պարբերաբար հետևում ընթացքին, ջրում, խնամում
Ընթացքն ու արդյունքը ներկայացնում դասարանական բլոգում
Սովորողների հետ փոքր խմբերով իրականացնում ենք բնագիտական փորձեր։
Բնագիտական փորձեր
Բնագիտական փորձերի իրականացում ընտանեկան դպրոցներում /նշված փորձերից ընտրում է որևէ մեկը և ներկայացնում տեսանյութի տեսքով/
Իմ խաղալիքների հավաքածուն /սովորողը ներկայացնում է իր խաղալիքների հավաքածուն՝ լեգոներով իր կառուցած կերպարը/
Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես
Մարզական ստուգատեսի շրջանակում մարզական գործունեության կազմակերպում, լուսաբանում
2․ հեծանվավարություն/ մարզիչ՝ Անուշ Թորոսյան/
Ձմեռային ճամփորդություն․ Ջրվեժի արգելոց
Ազգագրական ձմեռային փառատոն
ազգային խաղերգերի, պարերգերի ուսուցում
Սովորած երգերի, պարերգերի բեմադրություն, ներկայացում տեսանյութերի միջոցով։
Հանրակրթական Դիջիթեք 2022