Նկարը՝ Մարիա Պողոսյանի

դեկտեմբերի 28- ից հունվարի 9
Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
- բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում
Թեմաները՝
- Ամանորյա նախապատրաստություններ
- Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
- Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
- Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
- Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
- Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
- Ամանորյա տոնածառների շքերթ
- Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ