Նախագիծը՝ Ազնիվ Մանուկյանի
Ձմեռը լավագույն եղանակն է ընթերցանության համար:
Ժամանակահատված՝ հունվարի 10-30
Վայր՝Հյուսիսային դպրոց , Տիգրան Հայրապետյան գրադարանի ընթերցասրահ
Նպատակ՝
- Տարատարիք սովորողների մեջ ձևավորել ընթերցողական ընկերություն, սեր գրականության հանդեպ
- Ընտանիքներին ներգրավել ճամբարային առօրյային
Խնդիրներ՝
- Ճամբարի ընթացքում ձևավորել տարատարիք ընթերցասերների խումբ, այդ թվում ծնողներ
- Հանդիպել շաբաթվա մեջ 1 անգամ և խոսել սիրելի գրքի , հեղինակի մասին, խորհուրդ տալ այլոց
- Ունենալ հյուրեր, ովքեր կպատմեն դպրոցական տարիքի սիրելի գրքից
- Հյուրընկալել ընթերցասեր, ստեղծագործող ծնողներին, միասին ընտրել ընթերցացանկ տարբեր տարիքի սովորողների համար
- Հանդիպում ժամանակակից գրողների հետ
Արդյունքում՝
Ամսվա վերջում կունենանք տարատարիք սովորողների ոչ դասագրքային ընթերցանության ցանկ: