Մասնակիցներ՝ 2․1դասարանի սովորողներ, 5 տարեկաններ
Օրը՝ հունվարի 21, ժամը՝ 10․20-11․00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան
Նպատակը` նախագծի նպատակն է կրտսեր սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը բնագիտության նկատմամբ։
Հիմնական խնդիրները`
- Սովորել, սովորեցնել
- Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
- Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին
Արդյունքում`
Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
Բնագիտական ֆիլմերի դիտում
Բնագիտական փորձ՝ հրաբուխ
Անհրաժեշտ նյութեր՝
Քացախ, սոդա, պլաստիլին, գուաշ
Փորձի նկարագրությունը՝
Սովորողները պլաստիլինից միասին սեղանի վրա կպատրաստեն սար /լեռ/, որի մեջ կլցնեն սոդան, որևէ գույնի գուաշ և վերջում կավելացնեն քացախ, որպեսզի ստացի հրաբուխ։
Ամփոփումը դասարանական բլոգում