Նախագիծը Տաթև աթոյանի բլոգից

ժամանակահատվածը՝ հունվար
Նախագծի ընթացքում պատրաստելու ենք տիկնիկներ տարբեր տեխնիկաներով՝ պապյե- մաշե, թելեր, փայտյա գդալներ, կտորներ: Սովորողնորը կծանոթանան հայկական ծիսական տիկնիկներին (Ուտիս տատ,Պաս պապ, Ակլատիզ, Նուրի), ժողովրդական ավանդույթներին, զարդանախշերին:
Աշխատանքի ընթացքում՝
էսքիզների մշակում, զարդանախշերի ուսումնասիրություն,
ծիսական, թատերական տիկնիկների պատրաստում
կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
գունային լուծումներ
Արդյունքում՝
Պատրաստված տիկնիկները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների ժամանակ,
կներկայացվի ցուցահանդես-տոնավաճառներում
կստեղծվի Նախագծային ֆոնդ:
Անհրաժեշտ նյութեր՝
կտորներ (տարբեր տեսակի, գույնի), թելեր, սոսինձ, փայտյա գդալներ:
տեսանյութեր՝
«Ակլատիզ»՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկ
Հայկական ծիսական տիկնիկներ
Ծիսական տիկնիկներ
Տիկնիկներ