Ուսումնական ամառ

Ամառային ընթերցանություն

Սիրելի՛ սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Հազարան հավք

Ջանի Ռոդարի․ Երկնագույն նետի ճանապարհորդությունը

Ջաննի Ռոդարի․ Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
Աստրիդ Լինդգրեն
․ Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին 
Աստրիդ Լինդգրեն․ Էմիլը Լյոնեբերգիայից

Աստրիդ Լինդգրեն․ Երկարագուլպա Պիպին_
Էրիխ Ռասպե․ Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները

Ալան Ալեքսանդր Միլն․ Վինի Թուխը և բոլորը-բոլորը

Դոնալդ Բիսեթ․ Հեքիաթներ

Կարլո Կոլլոդի․ Պինոքիոյի արկածները

Ռոբերտ Լուիս Սթիվենսոն․Գանձերի կղզին

Հեքիաթներ երեք վերջաբանով

Օսկար Ուայլդ․ Եսամոլ հսկան

Ռուբեն Մարուխյան․ Չիկարելիի արկածները

Մարկ Տվեն․ Թոմ Սոյերի արկածները

Լայամ Ֆրենկ Բաում․ Օզի կախարդը

Հովհաննես Թումանյան․ Բզեզի դպրոցը

Անբախտ վաճառականները

Ջեմս Գրինվուդ․ Փոքրիկ շրջմոլիկը_

Սերո Խանզանդյան․ Քարանձավի բնակիչները

Քո ընտրությամբ ընթերցածդ գրքերից կամ ստեղծագործություններից  մեկը ներկայացրո՛ւ հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր
  • Ովքե՞ր էին հերոսները
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմի՛ր
  • Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր մտքերը
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս  հարցերի պատասխանները ներկայացրո՛ւ ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով: Չմոռանա՛ս վերջում աշխատանքդ իմ էլեկտրոնային փոստին ուղարկել:

Մաթեմատիկա

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Փազլներ

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին:

Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ազատ ժամանակ կարող ես դիտել հետևյալ տեսանյութերը՝

Երաժշտական մուլտֆիլմերի փաթեթ

Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ 

  1. Մանչուկն ու Կառլսոնը
  2. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում` առաջին մաս, երկրորդ մաս
  3. Բրեմենյան երաժիշտները
  4. Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
  5. Երեք ընկույզ Մոխրոտի համար
  6. Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
  7. Չարլին ու շոկոլադի գործարանը
  8. Թոմ Սոյերի արկածները
  9. Փոքրիկ արքայադուստրը

Քեզ մաղթում եմ ուրախ ու ուսումնական ամառ: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s