Տիկնիկագործություն. նախագիծ

Նախագիծը Տաթև աթոյանի բլոգից

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ, 1-3-րդ դասարաններ

ժամանակահատվածը՝ հունվար

Նախագծի ընթացքում պատրաստելու ենք տիկնիկներ տարբեր տեխնիկաներով՝ պապյե- մաշե, թելեր, փայտյա գդալներ, կտորներ: Սովորողնորը կծանոթանան հայկական ծիսական տիկնիկներին (Ուտիս տատ,Պաս պապ, Ակլատիզ, Նուրի), ժողովրդական ավանդույթներին, զարդանախշերին:

Աշխատանքի ընթացքում՝

էսքիզների մշակում, զարդանախշերի ուսումնասիրություն,
ծիսական, թատերական տիկնիկների պատրաստում
կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
գունային լուծումներ
 
Արդյունքում՝

Պատրաստված տիկնիկները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների ժամանակ,
կներկայացվի ցուցահանդես-տոնավաճառներում
կստեղծվի Նախագծային ֆոնդ:
Անհրաժեշտ նյութեր՝
կտորներ (տարբեր տեսակի, գույնի), թելեր, սոսինձ, փայտյա գդալներ:
 
  տեսանյութեր՝ 

«Ակլատիզ»՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկ
Հայկական ծիսական տիկնիկներ
Ծիսական տիկնիկներ
Տիկնիկներ

Ազգագրական փառատոն․Տիկնիկագործություն․Փուլ 1-ին

Հունվարի 14-ին  «Աստղիկներ» ջոկատի հետ հանդիպում ունեցան Ավագ դպրոցի սովորողները, ովքեր Ազգագրական փառատոնի շրջանակում սովորեցրեցին տիկնիկներ պատրաստել։Ընթացքը շարունակոլու ենք նաև հաջորդ շաբաթ ընկեր Տաթևի հետ միասին։

Ավելին տեսանյութում՝