Ամանորյա տոնախմբություն Հյուսիսային դպրոցում

Դեկտեմբերի 24-ին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սեբաստացիական համայնքով՝ մեծով և փոքրով։

Ամանորյա բարեմաղթանքներով, երգերով ամփոփեցինք մեր ուսումնական հետաքրքիր, բեղուն տարին։Սովորողները շատ մեծ սիրով պատրաստվել էին ծեսին և մեծ ոգևորությամբ մասնակցեցին։Ոգևորությունը նույն էր նաև սիրելի ծնողների մոտ, ովքեր՝ բերանացի գիտենալով բոլոր ասիկներն ու երգերը, սկզբից մինչև վերջ մասնակցեցին ծեսին։

Տարին ամփոփեցինք ուրախությամբ՝ լի երջանիկ և տպավորիչ պահերով, սիրով, շնորհակալական խոսքերով և ջերմ բարեմաղթանքներով։

Սիրով կսպասենք 2022 ուսումնական տարվան։

Ավելին՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի
Տեսանյութը՝ սեբաստացի ծնող՝ Հասմիկ Ալեքսանյանի կողմից

Ամանորին ընդառաջ. կախազարդերի ստեղծում

Ամանորյա կախազարդերի ստեղծում:

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում կաշխատենք թրծակավով, կպատրաստենք նախատոնական կախազարդեր:

Առաջին փուլում կաշխատենք կավով, կծեփենք մեր ցանկացած կաղապարին համապատասխան կավե հարթություն, որից հետո կկտրենք:

Իսկ արդեն երկրորդ փուլում կհղկենք մեր աշխատանքները և կգունավորենք:

Ամանորյա բարեմաղթանքներ․ Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Ամանորյա բարեմաղթանքներ․ Ներկայացնում է Ռազմիկ Սահակյանը

Աթաբեկ Խնկոյան․Ձմեռ պապ Ներկայացնում է Ռազմիկ Սահակյանը

Շնորհավոր Նոր-Տարի․ Ներկայացնում է Վան Վարդապետյանը

Ամանորյա բարեմաղթանքներ․ Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Աթաբեկ Խնկոյան Ձմեռ պապ. Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

Ամանորյա բարեմաղթանքներ․Ներկայացնում է Արփի Արաբյանը