Փուլ 2-րդ Մտքի թռիչք դեպի տիեզերք

Սովորողները իրենց նկարած մոլորակների էսքիզները արտանկարեցին կավի վրա։Նախագծի արդյունքում ստանալու ենք բաժակների կավե տակդիրներ։Շնորհակալություն ընկեր Ալիսին։

Հոգատարության ձոն

․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։

Աշոտ Բլեյանhttps://www.youtube.com/embed/EVf8ZdtEdY8?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=hy&autohide=2&start=12&wmode=transparent

Նախագծային ուղղություններ

Արտադրությամբ ուսուցման տեխնոլոգիական աշխատանքներ․ Ուսումնական արհեստանոց-արվեստանոց լաբորատորիաներում, ընտանեկան դպրոցներում

  • Նկարներ
  • Կոլաժներ
  • Լուսանկարներ
  • Քանդակ
  • Խեցեղեն
  • Կախազարդեր
  • Կրծքազարդեր
  • Դեկորներ
  • Սառնարանային մագնիսներ
  • Գինի
  • Գինու պիտակներ
  • Փաթեթավորման էկո պարկեր
  • Այլ․․․

Համերգներ, ընթերցանության ցերեկոներ․ Ուսումնական կենտրոններում, ակումբներում/տոմս-հրավերներով/

  • Երաժշտական համարներ
  • Երաժշտական ներկայացումներ
  • Թատերական մանրապատումներ
  • Գրական թատրոն․ Ընթերցանություն
  • Հանդիպում մասնագետների հետ
  • Ձայնասկավառակի շնորհանդես
  • Այլ․․․

Հոգատարություն․ Գեղարվեստի նախագծեր

https://docs.google.com/presentation/d/1t9M_XCnIscx4KV4avftf4GGu7JQcI3yHHgeWLVcLXNY/edit?usp=sharing

Աղբյուրը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգից

Երկրի օրը կրթահամալիրում

Ապրիլի 22 Երկիր մոլորակի օրն է։ Սովորողների հետ խոսեցինք բնության պահպանման,մաքրման,խնամքի մասին,թե ինչ կարևորություն ունի բնությունը մեր կյանքում։ Կրթահամալիրի բակում սովորողները նկարեցին իրենց պատկերացրած մոլորակը, երկրի կանաչ տարածքը։ Ահա այսպես են նրանք պատկերացնում իրենց Երկիր մոլորակը։

Նկարաշար՝

Այցելություն Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան

Առաջին դասարանցիները այսօր գնացին Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան, դիտեցին մանկական հրաշալի ներկայացում՝ երեք կատուների և մոլորակների մասին։ Հիանալի տպավորություններով վերադարձան։

Մարզական պարապմունք

Այսօր Հյուսիսային դպրոցի 1.1դասարանի սովորողները օրը սկսեցին մարզական պարապմունքով։ Նրանք շատ են սիրում մարզվել ։

Հոգատարության ձոն

Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ <<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփումը, որի ընթացքում ծնողական համայնքը սիրով ձեռք բերեց սովորողների պատրաստած աշխատանքները՝ կատարելով հանգանակություն, որի արդյունքը փոխանցվեց Արցախում բնակվող Համբարձումյանների ընտանիքին։Շնորհակալություն ծնողական համայնքին բարի կամքի, միշտ պատրաստակամ և ակտիվ լինելու համար։

«Ձոն» մայրիկին

«Ձոն» մայրիկին և «Հոգատարության ձոն» նախագծերի շրջանակում ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր մայրիկների համար, որոնք մայրիկները ձեռք բերեցին ՝ սիրով հանգանակություն կատարելով։Հանգանակության արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Համբարձումյանների ընտանիքին։

Ձոն հոգատարության.Պատրաստում ենք ենք կոսմետիկ օճառներ