Ղ. Աղայան — Ատամը փոխած

Ատամփոխիկի ծես․Պատմում եմ իմ ատամների մասին

Ներկայացնում է Համբարձումյան Անահիտը

Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Ներկայացնում է Ռազմիկ Սահակյանը

Ներկայացնում է մարի Մուրադյանը

Ներկայացնում է Մարատ Միրզայանը

Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը

Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը

Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Ներկայացնում է Միլանա Ասլանյանը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը

Ներկայացնում Է Սյունե Բադալյանը

Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը

Ներկայացնում է Էվա Կարապետյանը

Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Ատամփոխիկի ծես

Ժամկետները՝ դեկտեմբերի 5-15

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Խնդիրները՝

Գիտելիքներ հաղորդել ատամների ֆիզիոլոգիական աճի, փոխվելու, խնամքի վերաբերյալ

Բանավոր խոսքի զարգացում՝ բառախաղերի, բանաստեղծությունների ուսուցման միջոցով

Մաթեմատիկական գիտելիքների զարգացում՝ խնդիրների հորինում ատամների քանակի վերաբերյալ/գումարման-հանման գործողությունների կապը/

Մեդիահմտությունների զարգացում՝նկարչություն Paint նկարչական ծրագրով, նոր գործիքների կիրառում

Զարգացնել խմբով աշխատելու, միմյանց օգնելու հմտություններ

Նախատեսվող գործունեության ձևեր

Ընթերցանություն`

Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Մաթեմատիկական գործունեություն՝

Ատամփոխիկի վերաբերյալ խնդիրների հերինում-լուծում ՝ հաշվի առնելով գումարման և հանման գործողությունների կապը, Օրինակ՝ Կարենն ուներ 6 ատամ, 3 ատամը թափվեցին, այժմ քանի՞ատամ ունի Կարենը: Լուծում՝ 6-3=3 /ատամ/

Եվ հակառակը՝

Եվան ուներ 5 ատամ, 3 ատամ էլ նորը աճեց, կրկին քանի՞ ատամ ունի Եվան:Լուծում՝5+3=8 /ատամ/

Ամփոփումը՝ Տեսանյութերի, լուսանկարների հրապարակում դասվարի բլոգում և դպրոցի ենթակայքում։

Նախագիծը՝ Թամարա Մարիմյանի բլոգից