
Վայրը` Արագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար
Օրը` սեպտեմբերի 28
Մեկնում` ժամը՝ 10։00 Հյուսիսային դպրոցի բակից
Վերադարձ` 15:30-16։00 սահմանում Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, ծնողներ
Նպատակը՝
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
Խնդիրները՝
- Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
- Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:
Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում
- Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր ցուցակի կազմում,
- Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում,
- Առաջին օգնության տարրական կանոնների մասին,
- Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
- Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։