Рубрика: Բլոգուսուցում-բլոգավարություն
Ստեղծում ենք լաբիրինթներ
Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք ստեղծել ամառային լաբիրինթներ:Սովորողները իրենց աշխատանքները տեղադրեցին իրենց բլոգում:









Փոխանցում եմ մեդիահմտություններ

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում, այսօր հանդիպեցինք 2․1 դասարանի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում սովորեցրեցինք տեսանյութ տեղադրել և տեսանյութի մասին փոքրիկպատում գրել իրենց նորաստեղծ բլոգներում։ Հանդիպումը շատ արդյունավետ էր, հանդիպման ավարտին բոլոր սովորողների բլոգում տեղադրված էր տեսանյութերը և պատումները։ Ավելին՝ տեսանյութում
Սովորող-սովորեցնող․Բլոգուսուցում-բլոգավարություն
Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում 2․1 դասարանի սովորողները արդեն երկրորդ հանդիպումն են ունենում 3․2 դասարանի սովորողների հետ։Առաջին հանդիպման ընթացքում միասին սովորողները բացել էին իրենց բլոգները, իսկ երկրորդ հանդիպմանը բլոգներում կատարեցին իրենց առաջին գրառումը և պատմեցին իրենց մասին։Սովորողները շատ ոգևորված էին աշխատում միասին։
Բլոգավարություն-բլոգուսուցում

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները օգնեցին 2.1 դասարանի սովորողներին և միասին Edublogs հարթակում բացեցին բլոգներ։
Բլոգուսուցում-բլոգավարություն
Մայիսյան 17 — րդ հավաք
Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողները 2.1 դասարանի սովորողներին սովորեցնում են օգտվել բլոգից՝ վարել բլոգ։
Օրը՝
Ժամը՝
Նպատակը՝
-Համագործակցային հմտություններ
-Խմբում աշխատելու հմտություններ
-Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ
-Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ
-Իմացածը փոխանցելու հմտություններ
Խնդիրները`
—edublogs.org հարթակում բլոգների ստեղծում, գործիքների կիրառում, առաջին նյութի հրապարակում։