Մտքի թռիչք դեպի տիեզերք ամփոփիչ փուլ

Նախ առաջին փուլում սովորողները թղթի վրա նկարեցին իրենց երազանքների մոլորակները:
Նրանք փորձեցին պատկերել այն, ինչ միայն երազներում են տեսնում։
Յուրաքանչյուրն իրեն Փոքրիկ Իշխան պատկերացնելով` ստեղծեց մոլորակի իր տարբերակը, որտեղ ամեն ինչ իր ցանկությամբ է, հարմարավետ ու գեղեցիկ։

Թղթե էսքիզը ավարտելուց հետո անցանք երկրորդ փուլին՝ ծեփեցինք կավով և ստացանք նույն պատկերը արդեն կավի վրա:

Չորացված և հղկված կավը ներկեցինք անգոբով և տեղափոխեցինք վառարանի մեջ:

Փուլ 2-րդ Մտքի թռիչք դեպի տիեզերք

Սովորողները իրենց նկարած մոլորակների էսքիզները արտանկարեցին կավի վրա։Նախագծի արդյունքում ստանալու ենք բաժակների կավե տակդիրներ։Շնորհակալություն ընկեր Ալիսին։

Ճամփորդություն Դդմաշեն համայնք

Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքիԲլեյան կրթական բաց ցանցի, «Գագարին» նախագծի շրջանակում ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն համայնք:


Ճամփորդության օրը՝ 
Տևողությունը՝ 10:00-16:30
Մեկնում՝ 10:00- Հյուսիսային դպրոցի բակից


Ճանապարհային քարտեզ
Կանգառներ-  Րաֆֆու փող.-Թբիլիսյան խճուղի-Վերին Պտղնի-Արզնի-Քաղսի-Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան-Քաղսի-Արզնի-Վերին Պտղնի-Թբիլիսյան խճուղի-Րաֆֆու փող.՝ Հյուսիսային դպրոց
Վերադարձ՝  16:30-Հյուսիսային դպրոց

Ճամփորդության մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ,1-ին և 4 — րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության համակարգողներ՝ Ռիմա Քեքեջյան, Ջուլի Ղազարյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան։ Դդմաշենում դիմավորում է Անի Սարգսյանը(Դդմաշենի դպրոցի ուսուցչի օգնական)
Կրթական կամուրջներ-ընկերություն-հանդիպում՝ Այցելություն Դդմաշեն համայնքի դպրոց, սովորողների հետ միասնական քայլքով Սուրբ Թադևոս եկեղեցի, միասնական նախագծերի իրականացում
Իրականացվող նախագծեր—  Ուսումնական ժամերգություն, Համբարձման ծեսի իրականացում:
Նպատակը՝ սովորողների ճամփորդական հմտությունների ամրապնդում, ուսումնասիրում, կրթական համագործակցություն Դդմաշենի դպրոցի հետ, փոխայցելության պայմանավորվածության ձեռքբերում:
Անհրաժեշտ թվային  գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, կրթահամալիրյան տեղեկատու թերթիկներ-երգարաններ

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, ջուր, թերմոսով թեյ
Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
Հեռադիտակ
Անձրևապաշտպան գլխարկ
Անհրաժեշտության դեպքում՝ փոխնորդ հագուստ:

Արդյունքում՝ պատումներ բլոգներում՝ որպես ամփոփումներ:
Ռադիոթողարկումներ, հրապարակումներ կայքում, ենթակայքում:

Այցելություն Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան

Առաջին դասարանցիները այսօր գնացին Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան, դիտեցին մանկական հրաշալի ներկայացում՝ երեք կատուների և մոլորակների մասին։ Հիանալի տպավորություններով վերադարձան։

Գագարին նախագիծ

Անվանումը` 《 Իմ սիրելի ծաղիկը 》

Օրը-Ապրիլի 12, ժամը 09․20-13․35

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Մասնակիցներ-1․1 դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Շրջապատը հետազոտելու , խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսերի, ծաղիկների ուսումնասիրում և դիտարկում խոշորացույցներով
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության փոփոխությունները
  • Ներկայացնել գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Ընթացքը՝

Սովորողները կշրջեն դպրոցի բակում, խոշորացույցներով կուսումնասիրեն բակի կանաչապատ խոտածածկը, ծաղկած ծառերն ու ծաղիկները։ Այնուհետև դասարանում կընթերցենք Ղազարոս Աղայանի

Մանուշակը 》 ստեղծագործությունը, զրույց-քննարկում կունենանք 《 Իմ սիրելի ծաղիկը 》 թեմայով, սովորողները Paint ծրագրով կնկարեն իրենց սիրելի ծաղիկը, կմուտքագրեն փոքրիկ պատում ։

Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում։