Ծեփում ենք Դիջի գործիքներ

Դիջիթեք 2022-ի շրջանակում ընկեր Ալիսի հետ աշխատեցինք սև պլաստիլինով և ծեփեցինք Դիջի գործիքներ։

Սովորող-սովորեցնող նախագիծ.Մեդիահմտությունների փոխանցում

Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022

Օր՝ հունվարի 19

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Ժամը՝ 10։20

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և 3.1 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Կարինե Մամիկոնյան

Նպատակ՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3․1 ջոկատի ճամբարականներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու հմտություններ են փոխանցելու։

  • Word ծրագրի ամրապնդում
  • Word-ի գործիքների կիրառում, ամրապնդում /տառի չափ, գույն փոխել, մգացնել, շեղ գրել/
  • Word -ում աղյուսակներ ստեղծելու կարողությունների փոխանցում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Արդյունքը՝ կամփոփենք դասարանական բլոգում:

Սովորող-սովորեցնող նախագիծ

Այսօր << Աստղիկներ>> ջոկատը Դիջիթեքի շրջանակում  «Սովորող-սովորեցնող» նախագծով հանդիպում ունեցավ 5 տարեկանների հետ։Հանդիպման ընթացքում ավագ ճամբարականները օգնեցին Paint ծրագրով, օգտագործելով երկրաչափական մարմինները, նկարել իրենց և մուտքագրել կրտսեր ճամբարականների անունները։5 տարեկանները առաջին անգամ էին մուտքագրում։Հանդիպումը շատ արդյունավետ էր, շատ լավ արդյունք գրանցեցին սովորողները։

Ավելին տեսանյութում՝

Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան

Մասնակցություն հանրակրթական դիջիթեք 2022-ին