ԽՆկոյանական օրեր.նախագիծ

Տևողությունը՝ 03.10-31.10

Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երրորդ դասարանում:

Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում

Ծանոթացում Խնկոյանի ստեղծագործություններին․

  • բանավոր խոսքի հարստացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • էլեկտրոնային փոստի կիրառում
  • դասարանական բլոգի սպասարկում
  • անհատական և խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
  • Խնկոյանական մեդիափաթեթի կազմում և հրապարակում

Ստեղծագործությունների ցանկ՝

 Գրականություն

. «Ագռավն ու աղվեսը» Աթաբեկ Խնկոյան

«Վատ ընկերը» Աթաբեկ Խնկոյան

«Փեսացու մուկը» Աթաբեկ Խնկոյան

«Մկների ժողովը» Աթաբեկ Խնկոյան

«Խուլի այծերը» Աթաբեկ Խնկոյան

Ընտանեկան նախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից ընտանիքի անդամներն ընտրում են իրենց ամենասիրելին, կարդում են սովորողների համար, ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են ուսումնական բլոգներում:

Աշխատանք բանաստեղծությունների հետ

  • Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, նկարելու միջոցով:

Սովորողները ծանոթանում են բանաստեղծությանը, Paint  ծրագրով նկարում են բանաստեղծության հատվածները, ձայնագրիչով ձայնագրում  բանաստեղծությունը: Ձայնագրիչով աշխատելիս սովորողները լսում են միմյանց, հայտնում կարծիքներ լսած նյութի վերաբերյալ, քննարկում հետագա անելիքները:

  • Խնկոյանի ստեղծագործություններից սովորողներն ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝  մրջյունների, ծիծեռնակների, գայլերի, կատուների։ Համացանցից  տեղեկություններ են հավաքում, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: PowerPoint ծրագրով հավաքում են՝
  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

Աթաբեկ Խնկոյան․Ձմեռ պապ Ներկայացնում է Ռազմիկ Սահակյանը

Լող + բանաստեղծությունների ֆլեշմոբ

Տեսանյութը՝ Գայանե Ավետիսյանի բլոգից

Մեդիագրագիտություն+ բառուսուցում Ա․Խնկոյան մուկն ու կատուն

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները այս շաբաթ ծանոթացան Աթաբեկ Խնկոյանի <<Մուկն ու կատու>> բանաստեղծության հետ, ծանոթացան Մ և Կ տառերի աշխարհին և նկարեցին բանաստեղծությունը։

Աթաբեկ Խնկոյան ․Մուկն ու կատուն

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Աթաբեկ Խնկոյանի <<Մուկն ու կատուն >> բանաստեղծությունը։

Սուրեն Գևորգյան

Սամսոն Կոստանդյան

Մարի Մուրադյան

Սյունե Բադալյան

Մարիա Պողոսյան

Տրդատ Աբրահամյան

Վլադիմիր Դավեյան

Հեսու Գրիգորյան

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-30-ը
Տարիքային խումբը՝ 6-8 տարեկաններ (առաջինից երրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Ստեղծագործությունների ցանկ
«Աքաղաղն ու կտուրը», «Մեղու», «Բզեզ» , «Գիշեր», «Ծիածան», «Փեսացու մուկիկը»,«Մոծակի մահը » ,«Մուկն ու կատուն»

Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝

  • Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:

Խնդիրները՝
• Խոսքի զարգացում
• Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
• Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
• Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
• Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
• Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
• Մարմնակրթություն, անձնական հիգենիա

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.

• Աուդիոբանաստեղծություններ
• Մեդիաընթերցարաններ

Սովորողների ամենօրյա գործունեության տեսակները
• Առավոտյան ծես
• Բանավոր խոսք, թատրոն
• Թվաբանություն –բնագիտություն
• Մեդիատեխնոլոգիա
• Ծեփ կամ նկարչություն
• Բնագիտական գործունեություն
• Երգ-պար-խաղ
• Մարմնակրթություն-հիգիենա

Սպասվելիք արդյունքները՝
•  Դասարանային խմբի ձևավորում
• Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության դրսևորում
•  Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների), մտքերը անկաշկանդ, հասկանալի, ամբողջական արտահայտելու կարողության զարգացում
• Պատմություն-պատմության հատված-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն-տառ հասկացությունների ձևավորում, ընկալում, ամրապնդում
• Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում:
• Առանձին բառեր մուտքագրել, լինել որոշակի առումով տառաճանաչ:
• Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում առարկաների թվի անկախությունը չափից, ճանաչել թվերը, թվի և քանակի կապը տեսնել, բանավոր հաշիվ՝ առաջ և հետ
• Խնդրի և այլ հաշվելի տվյալներ կարևորելու, ֆիքսելու կարողության ձևավորում
• «Մեկ և ավելի» գաղափարի յուրացում
•  Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, ֆոտոխցիկով նկարել, Pait ծրագրով աշխատել