Մրգային ֆրեշ

Ամառային ճամբարի ընթացքում պատրաստեցինք շատ համեղ մրգային ֆրեշ, որը լցրեցինք մեր նկարազարդած անվանական բաժակների մեջ։Ֆրեշը վայելեցինք լողափին։

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ


Ուսումնական հունվար 2021

Ժամանակահատվածը՝ հունվարի 11-31

Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Աշխատակարգը՝

Նպատակը և խնդիրները՝

  • Ձմեռային ստուգատեսների մասնակցություն
  • Նպաստել առողջ ապրելակերպի, ֆիզիկակական ակտիվության, ճկունության, շարժունակության, դիմացկունության, արագաշարժության բարձրացմանը:
  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Սովորողների  մոտ զարգացնել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
Читать далее ««Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ»

Հոգատար եղի՛ր․ Ստեղծում ենք, որ օգնենք

Խաղաղության գինի ենք ստեղծում

<<Խաղաղության գինին ենք ստեղծում>> նախագծի շրջանակում այցելեցինք Գինու դպրոց։Արտակ Ռշտունին սովորողներին սիրով ընդունեց և ծանոթացրեց խաղողի տեսակների հետ, գինու ծեսին և դրա ստացման փուլերին։Սովորողները երգով և օրհնանքներով սկսեցին պատրաստել իրենց գինին՝ անվանելով <<Սիրո գինի>>։Ընթացքը շատ հետքարքիր էր և ոգևորիչ։Սովորողները անհամբեր սպասում են իրենց գինու համտեսին։

Պատրաստում ենք արցախյան պանիր

Խաղաղության գինին ենք ստեղծում

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ և ծնողներ 

Նախագծի իրականացման օրը — Սեբաստացու օրեր ՝ նոյեմբերի 11` ժամը 11։00-12:30 

Նախագծի ժամկետը -շարունակական 

Նպատակը և խնդիրը՝ 

Ծանոթացում  

  • խաղողագործությանը, այգիների ստեղծմանը, Քոլեջի տնկարանին 
  • Խաղողի տեսակներին 
  • գինեգործությանը, գինու ստացման տեխնոլոգիային, հնձանին 
  • Գինու տեսակներին 
  • Գինու ազգային, ծիսական մշակույթին 
  • Մառանի մշակույթին 
  • Գինու համտեսին 


    Նախագծի ընթացքը և ակնկալվող արդյունքները՝ 

    Նախագծի ընթացքում սովորողները Paint նկարչական ծրագրով նկարում են  գինու պիտակները, որոշում շշալցված գինու անունը, փորձում են գինի  ստեղծել ընտանեկան դպրոցներում։ Գինու դպրոցում ծանոթանալով գինու համտեսի մշակույթին` փորձը փոխանցում են ընտանիքներին։  Ընտանիքներում նաև ստեղծում են գինու համար հատուկ պանիր,  ծանոթանում,  յուրացնում նաև պանրի ստեղծման տեխնոլոգիան։ 

    Նախագծի ընթացքում սովորողները իրականացնում են այլընտրանքային  բառգրոցի՝ խաղողի հատիկներով գրելով իրենց ծանոթ բառերը։ 

    Նախագծի ընթացքում խաղողի հատիկներով իրականացնում ենք ուրախ  մաթեմատիկա. կատարում ենք բանավոր համրանք, զույգ և կենտ թվերն ենք  ներկայացնում, հաշվում ենք 2-ական, 5-ական, 10-ական համակարգով, կազմում խնդիրներ խաղողի, գինու մասին։ 

    Նախագիծը շարունակելի է: 

    Հաջորդիվ՝  մասնակցություն խմորման ընթացքին, շշալցմանը,  շշերի նկարազարդմանը, աճուրդին: 

    Համակարգող՝ Սրբուհի Ներսիսյան, Ջուլի Ղազարյան
    Մենթոր՝ Արտակ Ռշտունի

Ուրախ մաթեմատիկա բանջարեղենով․

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Պատրաստում ենք Բալի Չիր․Ներկայացնում է | Մարատ Միրզայան