Սովորող-սովորեցնող նախագիծ.Սերմնացան

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծով մեզ կրկին հյուր եկան Բնագետների ջոկատն ու ընկեր Անժելան։Այս անգամ ավագ սեբաստացի սովորողները ներկայացրեցին, թե ինչպես կարող ենք սերմնացան իրականացնել։Շնորհակալություն ընկեր Անժելային և իր ջոկատին, այքան մանրամասն սերմնացանի ընթացքը ներկայացնելու համար։Կրտսեր սովորողները խոստացան ճիշտ խնամել և դիտարկումներ անել։

Ծառատունկ, ծաղկատունկ

Աշնանային ծառատունկ-ծաղկատունկ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 16-20-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ

Համագործակցություն՝ բնագիտության դասավանդող Անժելա Բլեյանի հետ

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Ծնողների ներգրավում նախագծին
  • Այցելություն ջերմոց լաբորատորիա, բույսերի ծանոթացում, սերմերի տեղափոխում

Խնդիրներ՝

  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր՝

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Խնամել ծառերը, ծաղիկները, թփերը, ջրել
  • Համագործակցել դպրոցի այգեպանի հետ
  • Ամենօրյա միջավայրի  խնամք

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ

Այցելություն կրթահամալիրի ջերմոց լաբորատորիա