Ավագ դպրոցի սովորողները, ովքեր հանդիսանում են ընկեր Ալիսի սովորողները, ճամբարւժի ընթացքում մեզ հյուր եկան և օգնեցին կավով պատրաստել դիջի գործիքներ՝ վրան կատարելով հայկական զարդանախշեր։
Рубрика: կավագործություն
Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում
<<Ամանորյա ծես>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի հետ և պատրաստեցինք կավե ամանորյա խաղալիքներ։
Կավագործություն.Տիեզերք
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ
Օրը՝ 0․10․2022
Ժամը՝ 11։10
Պատասխանատուներ՝ Ալիսա Գևորգյան, Սրբուհի Ներսիսյան
Նպատակը և խնդիրները՝
- Իրականացնել կավով աշխատանք
- Նպաստել մտածողության, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, ուշադրության, մանր մոտորիկայի զարգացմանը
- Նպաստել հույզերի և մտքերի արտահայտմանը
- Նպաստել ճանաչողական հմտությունների զարգացմանը
Անհրաժեշտ նյութերը`
- Կավ
Ընթացքը՝
- Սովորողները կավից ծեփում են երկնային մարմիններ՝ արև, լուսին, աստղեր, մոլորակներ․․․
- Կավագործության ընթացքում սովորողները պատմում են իրենց ծեփած պատկերների և ստացած տպավորությունների մասին
- Գործունեությունը ավարտելուց հետո սովորողները ներկայացնում են իրենց աշխատանքները:
Արդյունքը՝
Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: