Դասարանական օրացույց 2021-2022

ԻՄԱՑՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, 2-րդ ԴԱՍԱՐԱՆ

Շուրջտարյա նախագծեր՝

Ուսումնական ճամփորդություններ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Կառուցողական խաղեր ուսումնական նախագիծ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ- ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021

«Լողափնյա աշուն» նախագիծ
«Ես» նախագիծ
«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ
«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021

«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Խնկոյանական օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.

Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն

Ինքնաքանդակ

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր
«Ուսումնական աշուն» նախագիծ

ՆՈՅԵՄԲԵՐ 2021

Սեբաստացու օրեր
Թթուդրիկ

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Ուսումնական մառան և ազգային խոհանոց

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021

«Ամանոր» նախագիծ

«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ՝ ՀՈՒՆՎԱՐ

ՀՈՒՆՎԱՐ 2021

«Ուսումնական ձմեռ» նախագիծ
«Սովորող-սովորեցնող» բլոգուսուցում

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ՝ ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ

ՓԵՏՐՎԱՐ 2022

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ

ՄԱՐՏ 2022
«Ձոն» նախագիծ
Զատիկ․ ուսումնական նախագիծ
«Ուսումնական գարուն» նախագիծ

ԱՊՐԻԼ 2022

Աղայան-Ռոդարի

ՄԱՅԻՍ 2022

ՀՈՒՆԻՍ 2022

 «Ուսումնական ամառ» նախագիծ 

Հուլիս 2022

ՕԳՈՍՏՈՍ 2022

«Կարդում ենք» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 1-դասարանի սովորողներ

Տևողությունը՝ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներ:

Վայրը՝դասասենյակ, բակ-պարտեզ, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, ընտանեկան դպրոցներ:

Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է

սովորողների հետ շարունակել ընթերցել Հ. Թումանյանի և Ռոդարիի ստեղծագործությունները: Հեղինակների ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝

Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).

  • Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
  • Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).

Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, այբբենարաններ).

  • Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում

Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):

Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն

Հեղինակների ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.

Մեդիաներկայացումների շարք:

Նկարների ստեղծում ջրաներկով (գուաշով), paint նկարչական ծրագրով՝

  • պատմություն (հեքիաթ) նկար.
  • հատված (հեքիաթի դրվագ) նկար.
  • նախադասություն նկար.
  • բառ նկար.

Բառերի, բառակապակցությունների, նախադասությունների մուտքագրում:

Նախագծի իրականացման արդյունքում ստեղծել թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային այբբենարաններ, մեդիաներկայացումների փաթեթ:

Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում. Հայտնի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գիրքը բազմաթիվ ստեղծագործական հնարքների հավաքանի է, որը կիրառելի է ոչ միայն այս նախագծի շրջանակում աշխատելիս, այլև անընդհատ: Թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս առանձնացնենք մի քանի հնար՝

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Ի՞նչ կլիներ հետո…
  • Ի՞նչ կլիներ, եթե…
  • Ստեղծագործական երևակայության երկանդամություն

Ընտանեկան նախագծեր. «Կարդում ենք» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանեկան դպրոցներ՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ:

Ուսումնական ճամփորդություններ

Նախատեսվում է այցելել Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Հ.Թումանյանի թանգարան: Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:

Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում