Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ

Վերնագիրը՝ «Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ»/(«Գույներ, հնչյուններ և ազդեցություններ» նախագծի ենթանախագիծ)

Վայրը՝ Կոմիտասի թանգարան ինստիտուտ

Իրականացման օրը — հոկտեմբեր 17

Մեկնումը՝ 10։45

Սկիզբը՝ 11:30

Ավարտը՝ 12:30

Վերադարձը՝ 13։30

Մասնակիցներ՝ «Հյուսիսային» դպրոցի 3-1 և 2-3 դասարաններ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան,Աննա Մանուկյան

Նախագծի նպատակը.

  • Կոմիտաս-բանաստեղծի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի անձի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի կատարած գործի բովանդակության ընկալում

Խնդիրները՝

Սովորողների մոտ ձևավորել  թանգարանային  միջավայրում նոր բաներ սովորելու կարողություններ և հմտություններ:

Թանգարանային էթիկայի կաննոներ սովորելու և հետևելու յուրացում ու կիրառում։

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում

Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախապես սովորողներին ծանոթացնել ճամփորդության վայրի՝ թանգարանի մասին:

Ծանոթանում ենք թանգարանին, շրջում թանգարանում, ծանոթանում Կոմիտասի գործունեության հետ։ «Կոմիտասը արվեստի գործերում․․․» կրթական ծրագրով իրականցնում ինտերակտիվ աշխատանք։

Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ, կճանաչեն Կոմիտասին։

Նախագիծը՝ Կարինե Խառատյանի

Կոմիտասյան օրեր

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Մասնակիցներ՝ 3․1 դասարանի սովորողներ

Խնդիրները՝

  • Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ Կաքավիկ, Ձիուկ, Հոյ Նազան, Սոնա Յար, Այբ-բեն-գիմ, Լորիկ, Եղնիկ
  • Կարդալ, հասկանալ, բերանացի անել նոր երգերի տեքստերը. Կռունկ ծափ տուր ու թռի, Սար-սար, Հոպ, թռի
  • Կարդալ, լսել Կոմիտասի մասին
  • Ունկնդրել երաժշտություն՝  6 պար, 7 երգ
  • Նկարել երաժշտության ներքո
  • «Բարձունքի նվաճում» ճամփորդության ընթացքում տարածել Կոմիտաս
  • Հարթակում ծնողն է նախագծով հանդիպում կոմիտասագետ Լուսինե Սահակյանի հետ
  • Առցանց այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Երգերի խոսքեր, կատարումներ

Ստեղծագործություններ՝ Ձայնադարան

Հունիսի 1

Հունիսի 1-ը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս դարձավ ամենավառ, ամենահետաքրքիր օրերից մեկը:Առավոտը սկսվեց տոնական՝ Սամսոնի մայրիկի՝ սիրելի Հերմինեի պատրաստած տորթի համտեսով, որից հետո Տերյան այգում սովորողները ներկայացրեցին Կոմիտասյան երգերը, այնուհետև պաղպաղակ համտեսեցին:

Տեսանյութ 2

Ուսուցչի օրը․նկարագրություն

Օրեր առաջ դասվարների լաբորատորիայից ստացանք առաջադրանք` նկարարագրություն ուսումնական պարապմունքի և սումնական ռեսուրսների մասին։

Լավ առաջադրանք էր, քանի որ առիթ էր հայացք գցել աշխատանքային օրվան։

Մեկ ուսուցչի պատմություն կամ սեբաստացի ուսուցչի օրը…

Ըստ իս իմ գործընկերները կհաստատեն, կփաստեն, որ սեբաստացի ուսուցչի օրը չի ավարտվում, կամ նրա աշխատանքը անժամ է, այդ փաստը կհաստատեն նաև ծնողական համայնքից։

Օրը՝

Մինչ դպրոց հասնելը…

Աշխատանքային օրը սկսվում է ժամը 08:00-ից։ Սեբաստացի ուսուցչի հեռախոսը շարունակ զնգում է։

Ովքե՞ր են։

-Սովորողների ծնողները։

-Պատճա՞ռը։

-Դե տեղեկացնում են բացակայությունների, ուշացումների, տրանսպորտային տեղափոխումների մասին։

Բաբաջանյան 25. տրանսպորտի կանգառ…

53 երթուղի մոտենում է, կրթահամալիրի սովորողները դպրոցների հերթապահների հետ խմբվում և շարժվում են դպրոցներ։

Շատ կարևոր, լարված և պատասխանատու աշխատանք է։ Ճանաչում ես բոլոր սովորողներին, նրանց, ում փոխանցել ես անվտանգության, երթուղայինների կանգառում կարգապահության, զգոնության նորմեր։

Ահա պիտի անցնենք արդեն մեկ տարի յուրացրած մեր ճամփով՝ կրթական պարտեզի սարալանջով։

Դեպի դպրոց ճանապարհը…

Ճանապարհն արդեն մեկ տարի յուրացրել ենք․Կրթական շքերթ, լող, մարմնակրթություն, գրադարան, ուրբաթ համերգներ։ Սովորողները քարայծերի նման մագլցում են` մարզական նվաճում է Սարալանջ-Սասնալանջը նրանց համար։

Հասանք դպրոց

Արտասահման արվեստանոցով կամ Գեղարվեստի ուսումնական կենտրոնով մտնում ենք դպրոց։ Դասասենյակում տեղավորում ենք պայուսակները և այս շրջանում անցնում բացօթյա հարթակ` Ընդհանուր պարապմունքի ծեսին։ Նշեմ, որ հրապարակված ծրագիրը յուրացնում ենք դասարանում` երաժշտության դասավանդողի հետ, ամրապնդում դրանք` արդեն իմ անմիջական համակարգմամբ։ Առանցքում, հիմա, ուսումնական օրացույցով հաստատված «Կոմիտասյան օրեր»-ն են։

Դասարանում

Ընդհանուր պարապմունքից հետո, հիմա դասարանում ենք։

Բարի օր, սիրելինե՜ր։ Կրկին ներկայացնում եմ Կոմիտասին։ Ինչո՞ւ կրկին, քանի որ արդեն երաժշտության ուսուցչի կողմից լսել են։ Այսօր մեր օրը լինելու է կոմիտասյան։ Հետաքրքիր ունկնդրում ենք ունենալու, ինչո՞ւ հետաքրքիր, քանի որ այն լրացնելու ենք նրա հնչյուններին գույներ տալով, ապա հնչյունները վերածելու ենք երկրաչափական պատկերների, իսկ հետո այդ պատկերները դարձնելու ենք մաթեմատիկական խնդիրներ։ Նրա երգերի բառերով խաղիկներ ենք հորինելու, դուք ստեղծելու եք ձեր Կոմիտասին։

Բաց արվեստանոց կամ Հարթակ

Սովորողները դասասենյակից վերցնում են իրենց ուսումնական նյութերի արկղիկները՝ մատիտներ, թղթեր։

Հարթակում ազատ տեղավորվում են, ով գետնին, ով սեղանի շուրջ` ունկնդրման և ստեղծագործական պրոցեսին անհատական հարմարությամբ։

Հնչում է Կոմիտաս։

Լռություն է․․․

Հնչյունները ներկվում են, պատկերվում, ընդունում կաղապարներ թղթի վրա։

Ունկնդրման ավարտ

Զույգով կամ խմբով խնդիրներ ենք ստեղծում։

Ի՞նչ երկրաչափական պատկերներ կան այս նկարում։ Եթե դրան ավելացնեք, պակասեցնենք։

Դասարանում

Նկարները մուտքագրում են Power point ծրագրում։ Վրան տեքստեր են գրում։

Խաղիկներ, ակրոստիկոսներ, լեզվագործունեություն։

Հետո Սեբաստացու օրերին ներկայացնում ենք ցուցահանդես վաճառքի։

Ընդմիջում

Լվացվում ենք և սաներին իրենց անհատական լանչբոքսերով ուղեկցում եմ խոհանոց-լաբորատորիա։ Խոհանոցից օգտվելու կարգին ամեն օր ծանոթացնում եմ։ Ուտում ենք կոկիկ, իրար հյուրասիրում ենք,ասում ենք.

-Բարի ախորժակ, իսկ ավարտելուց հետո, շնորհակալություն ենք հայտնում խոհարարներին։ Օրվա հերթապահները մաքրում են խմբի հետևից և միանում պարապմունքներին։

13։30-ից հետո

Կես օրով մնացող սովորողներին ուղեկցում եմ մուտքի մոտ, ջերմաչափում և «բարի ճանապարհ»մաղթում, պատասխանում ծնողների հարցերին` օրվա և ընթացիկ նախագծերի մասին։ Զուգահեռ հեռախոսը միշտ զնգում է՝ ծնողներ են․․․)))

14։00

14:00-ին կեսօրի տրանսպրոտով մեկնողների ժամն է։ Նրանց էլ անվտանգ ճանապարհեմ ու անցնեմ էլեկտրոնային հարթակ` ծնողներին օրվա մասին նկարագիր փոխանցելուն։ Արված աշխատանքի` հրապարակված նախագծի ընթացքի մասին և ուղղորդումներ, նրանց, ովքեր ընտրել են տնային առաջադրանքը` որպես լրացուցիչ կրթություն փաթեթները փոխանցելուն։

14։30

Լենովո համակրգիչ, outlook.office.com պատուհանն է բացված, շարադրում եմ․

Բարի օր․ Հարգելի ծնողներ․

-Այսօր Կոմիտասյան օրերի շրջանակում մի հրաշալի ու հավես նախագիծ իրականցրեցինք։ Կոմիտասյան մեղեդիները ունկնդրեցինք, հնչյունները գույների վերածեցինք «Գույներ և ազդեցություններ» նախագծով, ապա երկրաչափական պատկերների բերեցինք, հետո մաթեմատիկական խնդիրներ սարքեցինք, խաղացինք, բառախաղեր արեցինք և Power point ծրագրով բացիկների վերածեցինք։ Սովորողներից յուրաքանչյուրը արդեն ունի իր Կոմիտասին։ Առաջարկում եմ, որ տանը՝ ընտանեկան դպրոցում, շարունակեք։ Թող երեխան պատմի օրվա մասին, դուք

էլ երգեք նրա հետ Կոմիտաս, տեսագրեք ընթացքը, հա՛մ Ձեր ընտանեկան արխիվը կզարդարեք այդ տեսագրությամբ, հա՛մ էլ` մենք կփառավորվենք, որ Կոմիտաս ենք տարածում երեխայի միջոցով, մեր մանակվարժությամբ։

Սիրով` Սրբուհի

16։45

Սովորողներին ուղեկցում ենք առավոտվա ճանապարհով դեպի Բաբաջանյան 25։ Հերթով անցնում եմ երթուղիներով, համոզվում,որ բոլորը ճիշտ են նստել։ Լրացուցիչ զանգահարում եմ այն ծնողներին, ովքեր առավոտյան հայտնել են, որ այսօր երեխան պետք է իջնի կա՛մ ծնողի աշխատավայր, կա՛մ տատիկ-պապիկի հասցեում։

Ամեն ինչ, կարծես, լավ է։

17-22։00

Ընթացիկ զանգեր, հարցեր, էլեկտրոնային գրագրություն․․․

Սեբաստացի ուսուցչի աշխատանքային օրը չի ավարտվում։

Սա մեր աշխատանքային մեկ օրից․․Կհանդիպենք․․․

Օրվա ամփոփումը տեսանյութով՝

Կոմիտասյան երգերի չելենջ

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում իրականացվում է կոմիտասյան երգերի չելենջ։

Անվանումը` կոմիտասյան երգերի չելենջ

Ժամանակահատվածը` հոկտեմբերի 5-10-ը

Մասնակիցները ` Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներ, ծնողներ։

Նպատակը` Կոմիտասի ստեղծագործությունների յուրացում , տարածում , ծափ ու զարկի, մատնախաղերի, շարժախաղերի օգնությամբ , նաև խթանել մեդիակրթությունն ու ընտանեկան դպրոցի ակտիվ մասնակցությունը։

Ընթացքը

Սանն իր ընտանիքում ընտանիքի անդամների հետ կներկայացնի կոմիասյան երգերից որևէ մեկը ծափերի, ոտքով դոփյունի, թռիչքների ու մատնախաղերի միջոցով։ Երգը ներկայացնելոց հետո չելենջը կփոխանցի դասընկերներից մեկին։ Դա հնարավորություն է տալիս ավելի պատկերավոր ու հավեսով , յուրահատուկ մոտեցմամբ հանդես գալ։ Մեթոդը խթանելու է նաև ընտանիք ֊պարտեզ համագործակցությանը, երգուսուման հավես խաղին միանալու, ինչպես նաև ազգային երգի տարածմանը։

Читать далее «Կոմիտասյան երգերի չելենջ»

«ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նպատակ-Ճանաչել մեծանուն երգահանի ստեղծագործությունները

Խնդիրներ- բանավոր խոսքի զարգացում, գրկան ստեղծագործության միջոցով ինքնարտահայտվելու կարողության զարգացում, գեղարվեստական ճաշակի ձևավորում, երաժշտությունը, մեղեդին  գույների, պատկերների  միջոցով արտահայտելու  կարողության  զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը 

Սովորողների ամենօրյա ուսումնական գործունեության մեջ ներառված են կոմիտասյան երգերը: Երգերի ուսուցումը կազմակերպվում է երաժշտության դասավանդողի, դասվարի միջոցով: Օգտագործվում են կենդանի կատարումները, սովորողների կողմից ստեղծված կարաոկեները որպես ունկնդրման միջոց: Յուրացում-ամրապնդումը կատարվում է առավոտյան ընդհանուր պարապմունքներին

Ուսումնական գրականության ցանկ
Կաքավիկ
Ձիուկ
Ընթացք

Սովորել, երգել Կոմիտասի « Կաքավիկ»,«Փայտե ձիուկ» ստեղծագործությունները

Առաջադրանք 1
Պլաստիլինից պատրաստել  ձիուկի կերպար, խաղով, բերանացի ստեղծագործությունը խաղալ-պատմել:
Արդյունք՝
Բեմադրել « Փայտե ձիուկ» ստեղծագործությունը
Առաջադրանք 2
Նկարչական paint ծրագրով նկարել « Փայտե ձիուկ» ստեղծագործությունը, պատրաստել կարաոկե, դասարանական միասնական երգեցողություն
Առաջադրանք 3

Պատրաստել « Կաքավիկ»-ի կերպարները և խաղ-բեմադրումով երգել։