Բարձունքի հաղթահարում․ Թեղենյաց վանք

  • Բարձունքի հաղթահարում
  • Հակաբացիլ Կոմիտաս
  • Նկարչական պլեներ
  • Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Թեղենյաց վանքի հարակից տարածքում

Վայրը՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղից հյուսիս արևելք՝ դեպի Թեղենյաց վանք
Մեկնում՝ մայիսի 27-ին Հյուսիսային դպրոցի Արևելյան լանջ, ժամը 10:00

Վերադարձ՝ ժամը 16:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, ծնողներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Նարինե Պողոսյան,Հեղինե Խալաթյան

Ճանապարհի քարտեզ

Ճանապարհի տևողությունը՝ 1ժամ 14 րոպե

Տեղանքի ընտրության խորհրդատու՝ հայրենագետ Հեղինե Խալաթյան

Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Ընթացքը՝

Աշխարհագրական-հայրենագիտական

  • Ճանապարհին հանդիպող գյուղերի ցուցանակների գրանցում

Ընթերցողական

Բնապահպանական

  • Աղբից մաքրում ճանապարհը, Թեղենյաց վանքի հարակից տարածքը, լուսանկարում

Տեխնոլոգիական

  • Բարձունքում իրականացնում նկարչական-լուսանկարչական պլեներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Նախագծի ամփոփում `

  • Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
  • Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։

Համբարձման ծեսը Աշտարակում

Մայիս 14-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանը և 5-6 տարեկանները ճանապարհ ընկան դեպի Աշտարակ՝ տոնելու Համբարձման ծեսը։Համբարձման ծեսի երգերը երգելով՝ քայլեցինք, հավաքեցինք 7տեսակ ծաղիկ, 7 բուռ ջուր  ցայտաղբյուրներից և յոթ քար ,լցրեցինք սափորի մեջ, իսկ հետո ընկեր Ջուլիի հետ իրականացրեցինք ծեսը՝ վիճակ հանեցինք ու իրար գովեցինք։

Ընթացքում տղաները նաև աղբահանություն արեցին, մաքրեցին շրջակա միջավայրը։

Օրվա տպավորությունները աննկարագրելի էին։

«Համբարձում» ծիսական-երաժշտական նախագիծ

Օրը՝ 14.05.2021թ
Ծեսն իրականացնել բացօթյա

откуда: 69 Raffi St; куда: Նոր Ջրաղաց Nor Jraghats – Google Карты

Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 13-ին:

Մայիսի 14-ին Հյուսիային դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն Աշտարակի «Ջրաղաց»:

Մեկնում՝ 10։00
Ժամանում՝ 15․00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Սիրան Պետրոսյան

Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Ջուլի Ղազարյանի հետ

Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:

Նպատակը՝

  • Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները՝

  • Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
  • Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:

Ընթացքը՝

Ծեսին նախապատրաստվելիս՝

  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր`

 Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր: 

  • սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ  
  • սովորել պսակ հյուսելու տարբերակներ
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը

Համբարձման նյութեր և տեսանյութեր՝


Համբարձման երգերի փաթեթ

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝ կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Ճամփորդությունն իրականացվող քայլաշարը՝

  • Քայլք /Աշտարակ գյուղ, կամրջից քայլքով շարժվել դեպի մոտակա բնակելի տներ/
  • Միասնական նախաճաշ
  • Ծեսի իրականացում, որը կարող է երկու մասից բաղկացած լինել՝

ծիսական մաս /ծաղիկների հավաքում, ծաղկեպսակների հյուսում, վիճակի խաղ…./, երաժշտական-խաղային մաս.

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Պատրաստվում ենք համբարձման ծեսին