Նպատակը՝ Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում, «Հարթակում ծնողն է» նախագծով կրթական համայնքի ներկայացուցիչ Անի Ասատրյանը մարկետինգի համապատասխան ոլորտի մասին կներկայացնի կրթահամալիրում, կփոխանցի գործիքներ։
Մասնակիցներ՝ Կրթահամալիրի Միջին, Ավագ դպրոցի, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ։
Հարթակում Անի Ասատրյանն է՝ Վան և Մոնթե Վարդապետյանների մայրիկը։ Ներկայացրեց, թե ինչ է մարքեթինգը, ինչպես ստեղծել գրավիչ բովանդակություն, Facebook Marketing, Instagram Marketing:
Նպատակը-Ծանոթանալ փոխադրամիջոցի տվյալ տեսակին, դարձնել սպորտի բաղկացուցիչ մաս, թոթափել ծանրաբեռնված երթևեկությունը:Մեծացնել հետաքրքրությունը դեպի այս փոխադրամիջոցը:
Հանդիպման ընթացքում մոտոցիկլիստները իրենց մոտոցիկլետներով մուտք կգործեն Արտասահման և կներկայանան հանդիպման մասնակիցներին։
Մասնագիտությունը-աշխարհագրագետ, լեռնային փրկարարար, Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ, «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ
Նպատակները-Ծանոթանալ ճամփորդական բոլոր հմտություններին, ճամփորդությունը կազմակերպելու, տեղանքը ճիշտ ընտրելու հմտություններին, ճամփորդական պայուսակը ճիշտ դասավորելու, անհրաժեշտ իրերի ցանկը կազմելու հմտություններին։Ճամփորդության մասնակիցներին նախապատրաստական աշխատանքներում ներգրավելու և ճամփորդությանը կամ արշավին պատրաստելու գործընթացի կարողություններին։
Խնդիրները -Ճամփորդությունները, արշավները դարձնել հետաքրքիր, անվտանգ, հայրենի երկիրը ավելի լավ ճանաչելու և ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու ճիշտ աշխատանք։Տարատարիք մարդկանց արշավներին ներգրավվածությունը ավելացնելու , առողջ և հետաքրքիր, հետազոտական ճամփորդություններ ունենալու գործընթաց։
Նպատակները- լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով։ Սոցիալական մեդիայի օգտագործման համալիրի միջոցով նպաստել կազմակերպությունների առաջխաղացմանը և այլ բիզնես առաջադրանքները լուծելու գործընթացին։
Խնդիրները-
Հաճախորդների հետ ճիշտ աշխատանք
Գրավիչ բովանդակության ստեղծում
Գովազդների ստեղծում և ղեկավարում
Facebook, Instagram, google tools , youtube, Linkedin, Tripadvisor հարթակների տիրապետում
Բազմաթիվ գործիքների իմացություն, որոնք կօգնեն պրոֆեսիոնալ և ճշգրիտ համակարգել աշխատանքը:
Այսօր «Հարթակում ծնողն է » նախագծի շրջանակում սովորողները ունեցան հետաքրքիր հանդիպում։Հանդիպումը անցկացնում էր 1․1 դասարանի սովորող Բադալյան Սոֆայի մայրիկը՝ Ամալյան, ով մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։Սիրելի մայրիկը, սովորողների հետ խաղի միջոցով ծանոթացավ և անցկացրեց խմբային թերապիա։Հանդիպումը շատ հետաքրքիր էր։Սովորողները վերջում ստացան փոքրիկ պարգևատրումներ։Շնորհակալություն, սիրելի Ամալյա։