Մտքի թռիչք դեպի տիեզերք ամփոփիչ փուլ

Նախ առաջին փուլում սովորողները թղթի վրա նկարեցին իրենց երազանքների մոլորակները:
Նրանք փորձեցին պատկերել այն, ինչ միայն երազներում են տեսնում։
Յուրաքանչյուրն իրեն Փոքրիկ Իշխան պատկերացնելով` ստեղծեց մոլորակի իր տարբերակը, որտեղ ամեն ինչ իր ցանկությամբ է, հարմարավետ ու գեղեցիկ։

Թղթե էսքիզը ավարտելուց հետո անցանք երկրորդ փուլին՝ ծեփեցինք կավով և ստացանք նույն պատկերը արդեն կավի վրա:

Չորացված և հղկված կավը ներկեցինք անգոբով և տեղափոխեցինք վառարանի մեջ:

Փուլ 2-րդ Մտքի թռիչք դեպի տիեզերք

Սովորողները իրենց նկարած մոլորակների էսքիզները արտանկարեցին կավի վրա։Նախագծի արդյունքում ստանալու ենք բաժակների կավե տակդիրներ։Շնորհակալություն ընկեր Ալիսին։

Մայիսյան ամենամյա 16-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաք

2021թ. մայիսի 3-7-ը կրթահամալիրում կազմակերպվում է «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2021թ. աշխատանքներով,  կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա մայիսյան ստեղծագործական 16-րդ բաց հավաքը։

Ժամանակահատվածը՝ մայիս

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1դասարանիսովորողներ

<<Փոքրիկ Իշխան>> և <<Հոգատարության ձոն>> նախագծեր-Համագործակցություն Ալիսա Գրորգյանի հետ

Ճամփորդություն Դդմաշեն համայնք /համագործակցային նախագիծ/

Ուսումնական ժամերգություն Գեղարդում

Բարձունքի հաղթահարում

<<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփում

<<Հարթակում ծնողն է>> նախագծի ամփոփում

Ես կարողանում եմ նախագիծ

Թումանյանական օպերա ` «Պոչատ աղվեսը»․ Ջուլլի Դազարյան

Հավաքից-հավաք ամփոփում հոդվածի տեսքով

Հոգատարության ձոն

․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։

Աշոտ Բլեյանhttps://www.youtube.com/embed/EVf8ZdtEdY8?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=hy&autohide=2&start=12&wmode=transparent

Նախագծային ուղղություններ

Արտադրությամբ ուսուցման տեխնոլոգիական աշխատանքներ․ Ուսումնական արհեստանոց-արվեստանոց լաբորատորիաներում, ընտանեկան դպրոցներում

  • Նկարներ
  • Կոլաժներ
  • Լուսանկարներ
  • Քանդակ
  • Խեցեղեն
  • Կախազարդեր
  • Կրծքազարդեր
  • Դեկորներ
  • Սառնարանային մագնիսներ
  • Գինի
  • Գինու պիտակներ
  • Փաթեթավորման էկո պարկեր
  • Այլ․․․

Համերգներ, ընթերցանության ցերեկոներ․ Ուսումնական կենտրոններում, ակումբներում/տոմս-հրավերներով/

  • Երաժշտական համարներ
  • Երաժշտական ներկայացումներ
  • Թատերական մանրապատումներ
  • Գրական թատրոն․ Ընթերցանություն
  • Հանդիպում մասնագետների հետ
  • Ձայնասկավառակի շնորհանդես
  • Այլ․․․

Հոգատարություն․ Գեղարվեստի նախագծեր

https://docs.google.com/presentation/d/1t9M_XCnIscx4KV4avftf4GGu7JQcI3yHHgeWLVcLXNY/edit?usp=sharing

Աղբյուրը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգից

Հոգատարության ձոն

Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ <<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփումը, որի ընթացքում ծնողական համայնքը սիրով ձեռք բերեց սովորողների պատրաստած աշխատանքները՝ կատարելով հանգանակություն, որի արդյունքը փոխանցվեց Արցախում բնակվող Համբարձումյանների ընտանիքին։Շնորհակալություն ծնողական համայնքին բարի կամքի, միշտ պատրաստակամ և ակտիվ լինելու համար։

«Ձոն» մայրիկին

«Ձոն» մայրիկին և «Հոգատարության ձոն» նախագծերի շրջանակում ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր մայրիկների համար, որոնք մայրիկները ձեռք բերեցին ՝ սիրով հանգանակություն կատարելով։Հանգանակության արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Համբարձումյանների ընտանիքին։

Ձոն հոգատարության.Պատրաստում ենք ենք կոսմետիկ օճառներ