Ամառային բերքահավաք և Վանի ծննդյան տոնը

Սովորողների հետ ամառային ուսումնական արձակուրդների ընթացքում շարունակեցինք <<Ուսումնական մառան >> նախագիծը և ճամփա ընկանք կրկին Կարբի գյուղ՝ Վանի ընտանիքի ամառանոցում, որտեղ ամառային բերքահավաք իրականացրեցինք։

Բերքահավաքի ընթացքում սովորողները հավաքեցին բավականին շատ կեռաս։Ունեցանք շատ ուրախ, անմոռանալի օր, քանի որ այդ օրը նաև մեր Վանի ծննդյան տոնն էր։

Հարսանեկան պարերի ուսուցում Տիգրան Զոհրաբյանի հետ

Հարսանեկան ծիսական նախապատրաստություններ

Սովորում ենք հարսանեկան պարեր Տիգրան Զոհրաբյանի հետ:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

Ճամբարային առաջին օրը

Հյուսիսային դպրոցում շարունակվում են բակային աշխատանքները: Այսօր խնամեցինք վարդերի պուրակը և ծաղկանոցների մի հատվածը: Հեռացրեցինք մոլախոտերը, որպեսզի ծաղիկները փարթամ աճեն:

Մրգային ֆրեշ

Ամառային ճամբարի ընթացքում պատրաստեցինք շատ համեղ մրգային ֆրեշ, որը լցրեցինք մեր նկարազարդած անվանական բաժակների մեջ։Ֆրեշը վայելեցինք լողափին։