Սովորողների հետ ամառային ուսումնական արձակուրդների ընթացքում շարունակեցինք <<Ուսումնական մառան >> նախագիծը և ճամփա ընկանք կրկին Կարբի գյուղ՝ Վանի ընտանիքի ամառանոցում, որտեղ ամառային բերքահավաք իրականացրեցինք։
Բերքահավաքի ընթացքում սովորողները հավաքեցին բավականին շատ կեռաս։Ունեցանք շատ ուրախ, անմոռանալի օր, քանի որ այդ օրը նաև մեր Վանի ծննդյան տոնն էր։
Հյուսիսային դպրոցում շարունակվում են բակային աշխատանքները: Այսօր խնամեցինք վարդերի պուրակը և ծաղկանոցների մի հատվածը: Հեռացրեցինք մոլախոտերը, որպեսզի ծաղիկները փարթամ աճեն: