Հունվարյան ճամբարային նախագիծ

Ուսումնական հունվար 2022

Ժամանակահատվածը՝ հունվարի 10-31

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Աշխատակարգը՝

  • 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
  • 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք մարզադահլիճում
  • 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
  • 10:00-10:30` նախաճաշ
  • 12:30-13:35՝ «Իմացումի հրճվանք» ծրագիր
  • 13:35-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն

Ճամբարային նախագծեր՝

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Դասասենյակը՝ ջերմոց — լաբորատորիա նախագիծ/ համագործակցություն Անժելա Բլեյանի հետ/
Դդմի սերմերի տնկում՝ տաս հատիկ դնում ենք թափանցիկ բաժակով ջրի մեջ, տաս հատիկ ցանում թաղարում ՝ հողի մեջ
Պարբերաբար հետևում ընթացքին, ջրում, խնամում
Ընթացքն ու արդյունքը ներկայացնում դասարանական բլոգում

Սովորողների հետ փոքր խմբերով իրականացնում ենք բնագիտական փորձեր։

Բնագիտական փորձեր
Բնագիտական փորձերի իրականացում ընտանեկան դպրոցներում /նշված փորձերից ընտրում է որևէ մեկը և ներկայացնում տեսանյութի տեսքով/

Իմ խաղալիքների հավաքածուն /սովորողը ներկայացնում է իր խաղալիքների հավաքածուն՝ լեգոներով իր կառուցած կերպարը/

Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես

Մարզական ստուգատեսի շրջանակում մարզական գործունեության կազմակերպում, լուսաբանում

1․ էստաֆետային խաղեր

2․ հեծանվավարություն/ մարզիչ՝ Անուշ Թորոսյան/

Ձմեռային ճամփորդություն․ Ջրվեժի արգելոց

Ազգագրական ձմեռային փառատոն

ազգային խաղերգերի, պարերգերի ուսուցում 

Սովորած երգերի, պարերգերի բեմադրություն, ներկայացում տեսանյութերի միջոցով։

Հանրակրթական Դիջիթեք 2022