Հոգատարության ձոն

․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։

Աշոտ Բլեյանhttps://www.youtube.com/embed/EVf8ZdtEdY8?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=hy&autohide=2&start=12&wmode=transparent

Նախագծային ուղղություններ

Արտադրությամբ ուսուցման տեխնոլոգիական աշխատանքներ․ Ուսումնական արհեստանոց-արվեստանոց լաբորատորիաներում, ընտանեկան դպրոցներում

  • Նկարներ
  • Կոլաժներ
  • Լուսանկարներ
  • Քանդակ
  • Խեցեղեն
  • Կախազարդեր
  • Կրծքազարդեր
  • Դեկորներ
  • Սառնարանային մագնիսներ
  • Գինի
  • Գինու պիտակներ
  • Փաթեթավորման էկո պարկեր
  • Այլ․․․

Համերգներ, ընթերցանության ցերեկոներ․ Ուսումնական կենտրոններում, ակումբներում/տոմս-հրավերներով/

  • Երաժշտական համարներ
  • Երաժշտական ներկայացումներ
  • Թատերական մանրապատումներ
  • Գրական թատրոն․ Ընթերցանություն
  • Հանդիպում մասնագետների հետ
  • Ձայնասկավառակի շնորհանդես
  • Այլ․․․

Հոգատարություն․ Գեղարվեստի նախագծեր

https://docs.google.com/presentation/d/1t9M_XCnIscx4KV4avftf4GGu7JQcI3yHHgeWLVcLXNY/edit?usp=sharing

Աղբյուրը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգից

Հոգատարության ձոն

Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ <<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփումը, որի ընթացքում ծնողական համայնքը սիրով ձեռք բերեց սովորողների պատրաստած աշխատանքները՝ կատարելով հանգանակություն, որի արդյունքը փոխանցվեց Արցախում բնակվող Համբարձումյանների ընտանիքին։Շնորհակալություն ծնողական համայնքին բարի կամքի, միշտ պատրաստակամ և ակտիվ լինելու համար։

«Ձոն» մայրիկին

«Ձոն» մայրիկին և «Հոգատարության ձոն» նախագծերի շրջանակում ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր մայրիկների համար, որոնք մայրիկները ձեռք բերեցին ՝ սիրով հանգանակություն կատարելով։Հանգանակության արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Համբարձումյանների ընտանիքին։

Ձոն հոգատարության.Պատրաստում ենք ենք կոսմետիկ օճառներ

«Ձոն» մայրիկին.Պատրաստում ենք կավե կախազարդեր

Ձոն մայրիկիս․Պատրաստում ենք բացիկներ

«Ձոն » տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում, սովորողները պատրաստեցին գարնանային տոնական բացիկներ և գրեցին իրենց բարեմաղթանքները։