Բարձունքի հաղթահարում .Թեղենյաց վանք

Ինչպես միշտ, այս անգամ ևս բարձունքը հաղթահարեցինք սեբաստացիական մեծ ընտանիքով:Սեբաստացիական ընտանիքի մեջ էին՝ նորածիններ, ծոցվոր, տատիկներ, մայրիկներ և հայրիկներ:Այ, սա է իրական միասնական սեբաստացիական ընտանիքը:Առանց տրտնջալու, հոգնելու և բողոքելու, մեկը մյուսին օգնելով՝ անցանք ճանապարհի դժվարությունները:Բարձունքում նաև տոնեցինք մեր Մարիայի ծծնդյան տոնը:

Բարձունքին ընկեր Հեղինեն պատմեց Թեղենյաց վանքի մասին, որից հետո ներկայացրեցինք

« ՀակաբացիլԿոմիտաս»  նախագիծը և բարձունքի ընթերցանության նյութերի ընտրանին:

Նաև ցանկանում եմ պատմել, այն մասին, թե ինչպես էինք մոռացել ժամանակի մասին այդ հրաշք վայրում և երբ որոշեցինք իջնել և վերադառնալ տուն, հասկացանք, որ սովորողներից շատերը չեն հասցնի տուն վերադառնալ դպրոցի երթուղայիններով:Սակայն այստեղ ևս եկավ օգնության մեր հրաշալի, բարի և հոգատար սեբաստացիական համայնքը՝ մեր հրաշք ծնողները:10 րոպեում միասին կարողացանք բոլոր սովորողներին բաժանել ծնողների միջև և ապահով տուն ճանապարհել: Բարձունքի հաղթահարում մի գեղեցիկ պատմություն է դառնում մեր բոլորի կյանքում և ավելի ամրացնում ծնողական համայնքի շփումը:

Արկածները թող շարունակական լինեն:Կեցցե՜ք բոլորդ:

Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթվա ամփոփում

Աշխատակարգ մայիսի 10-13

Բլոգուսուցում-բլոգավարություն.Սովորող-սովորեցնող նախագիծ

Քայլքով դեպի Հարավային դպրոց` մաթեմատիկայի ստուգատեսի

Կախազարդեր երկրաչափական պատկերներով

Մարզատոն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Սովորեցնում եմ կրտսեր ընկերոջս․ Հորինուկների հորինում

Սովորող-սովորեցնող նախագիծ․-բլոգավարություն 2-րդ հանդիպում

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում

Մայիսյան ամենամյա 17-րդ հավաք

Սովորող-սովորեցնող նախագծով Հյուսիսային դպրոցի 3.2-րդ դասարանի սովորողները կհանդիպեն 2.1-րդ դասարանի սովորողների հետ:

Օր՝ մայիսի 16

Ժամ՝ 9.20

Մասնակիցներ՝ 2.1, 3.2-րդ դասարանների սովորողներ

Վայր՝ երաժաշտության լաբորատորիա

Ծրագրում՝ ազգային պարերի ուսուցում, կոմիտասյան երգերի միասնական կատարումներ

Պարերի ուսուցում

  • Նինարե
  • Կարմիր ֆստան

Կոմիտասյան երգերի միասնական կատարումներ

  • Էսօր ուրբաթ է, պաս է
  • Հոյ Նազան
  • Սոնա յար

Սովորեցնում եմ կրտսեր ընկերոջս․ Հորինուկների հորինում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսի 2-ից մեկնարկել է ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական Մայիսյան 17-րդ բաց հավաք 2022-ը, որի շրջանակում էլ այս անգամ հանդիպեցին 2-1 դասարանի և 1-2 դասրանի սովորողները։ Հանդիպման ընթացքում «Փոխանցում եմ հմտություններ» համագործակցային շարունակական նախագծով, 2-1 դասարանի սովորողները այս անգամ փոխանցեցին իրենց լեզվական հմտությունները՝ օգնեցին փոքրիկ պատմություններ հորինել։

Օրվա մասին՝ տեսանյութում

Էկոտուր 2022․Քայլք Հրազդանի կիրճով

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1 դասարան

Ճամփորդության օր

Եղանակը՝

Ճանապարհի նկարագրություն՝

  • Մեքենայով՝ Րաֆֆու փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սուրբ Սարգիս եկեղեցի
  • Ոտքով՝ Սուրբ Սարգիս եկեղեցի, Հրազդանի կիրճ, Մանկական երկաթուղի

Նախագծի նպատակն է անցկացնել քայլարշավ  Սուրբ Սարգիս եկեղեցով, Հրազդանի կիրճով մինչև Մանկական երկաթուղի: Կազմակերպել էկո աշխատանքներ:

  1. Կազմակերպել տարածքի մաքրում
  2. Թափառումներ Զանգվի ափին
  3. Ընթերցումներ, երգեր
  4. Տպավորություններ. գետին հանդիպելուց առաջ և հետո
  5. Հրազդանը իր գարնանային հմայքով, գետի դիտարկում

Անհրաժեշտ նյութեր՝

  • Ջուր
  • Բրդուճներ
  • Հարմարավետ հագուստ
  • Ձեռնոցներ, տոպրակներ
  • Ֆոտոխցիկ, հեռախոս/նկարելու համար/

Նախապատրաստական աշխատանք

Սովորողների հետ, Google Maps-ի օգնությամբ գծել ենք քարտեզ, զրուցել անցնող տարածքների մասին: Քննարկել ենք թո ովքեր են եղել մանկական երկաթուղիում, Սուրբ Սարգիս եկեղեցում: Ուսումնասիրել ենք և պարզել տարածքում էլ ի՞նչ հետաքրքիր վայր կա: Ամենից շատ ուախացրեց սովորողներին Մարզահամերգային համալիրը, Ծիծեռնակաբերդն ու Հրազդան մարզադաշտը:

Բլոգուսուցում-բլոգավարություն

Մայիսյան 17 — րդ հավաք

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողները 2.1 դասարանի սովորողներին սովորեցնում են օգտվել բլոգից՝ վարել բլոգ։

Օրը՝ 

Ժամը՝

Նպատակը՝
-Համագործակցային հմտություններ

-Խմբում աշխատելու հմտություններ

-Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ

-Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ

-Իմացածը փոխանցելու հմտություններ


Խնդիրները`

edublogs.org հարթակում բլոգների ստեղծում, գործիքների կիրառում, առաջին նյութի հրապարակում։

Հարթակում ծնողն է․Սոցիալ մեդիա մարքեթինգ/ՍՄՄ/․Ներկայացնում է Անի Ասատրյանը

Հանդիպման օրը-մայիսի 5

Ժամը-13.30

Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման

Հանդիպման մասնակիցներ-Դասավանդողներ, ծնողներ, Քոլեջի ուսանողներ

Հանդիպման թեման-Սոցիալ մեդիա մարքետինգ/ՍՄՄ/

Հանդիպումը կանցկացնի— Անի Ասատրյանը

Մասնագիտությունը-տնտեսագետ, մարքեթինգի, բիզնեսի, կոմերցիայի մասնագետ,ԵՊՏՀ դասախոս

Նպատակները- լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով։ Սոցիալական մեդիայի օգտագործման համալիրի միջոցով նպաստել կազմակերպությունների առաջխաղացմանը և այլ բիզնես առաջադրանքները լուծելու գործընթացին։

Խնդիրները-

  • Հաճախորդների հետ ճիշտ աշխատանք
  • Գրավիչ բովանդակության ստեղծում
  • Գովազդների ստեղծում և ղեկավարում
  • Facebook, Instagram, google tools , youtube, Linkedin, Tripadvisor հարթակների տիրապետում
  • Բազմաթիվ գործիքների իմացություն, որոնք կօգնեն պրոֆեսիոնալ և ճշգրիտ համակարգել աշխատանքը:

Հանդիպման ընթացքում կծանոթանանք՝

Ի՞նչ է մարքեթինգը, 

Ի՞նչպես ստեղծել գրավիչ բովանդակություն

Facebook Marketing

Instagram Marketng

Մայիսյան 17-րդ հավաք․ Ես կարողանում եմ․․․

Նախագծի մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ 1.05 -30․05․2022
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:

Ընթացքը
Սովորողները տեսանյութով կամ PowerPoint ծրագրով ներկայացնում են իրենց կարողությունները․

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակային/ բույսեր, ծառեր
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/
  • Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել
  • Ես կարողանում եմ նվագել /որևէ գործիք/
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/
  • Ես կարողանում եմ մարզվել
  • Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Իմ կարդացած գիրքը /գրքերը/
  • Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։