Ինչպես միշտ, այս անգամ ևս բարձունքը հաղթահարեցինք սեբաստացիական մեծ ընտանիքով:Սեբաստացիական ընտանիքի մեջ էին՝ նորածիններ, ծոցվոր, տատիկներ, մայրիկներ և հայրիկներ:Այ, սա է իրական միասնական սեբաստացիական ընտանիքը:Առանց տրտնջալու, հոգնելու և բողոքելու, մեկը մյուսին օգնելով՝ անցանք ճանապարհի դժվարությունները:Բարձունքում նաև տոնեցինք մեր Մարիայի ծծնդյան տոնը:
Բարձունքին ընկեր Հեղինեն պատմեց Թեղենյաց վանքի մասին, որից հետո ներկայացրեցինք
« ՀակաբացիլԿոմիտաս» նախագիծը և բարձունքի ընթերցանության նյութերի ընտրանին:
Նաև ցանկանում եմ պատմել, այն մասին, թե ինչպես էինք մոռացել ժամանակի մասին այդ հրաշք վայրում և երբ որոշեցինք իջնել և վերադառնալ տուն, հասկացանք, որ սովորողներից շատերը չեն հասցնի տուն վերադառնալ դպրոցի երթուղայիններով:Սակայն այստեղ ևս եկավ օգնության մեր հրաշալի, բարի և հոգատար սեբաստացիական համայնքը՝ մեր հրաշք ծնողները:10 րոպեում միասին կարողացանք բոլոր սովորողներին բաժանել ծնողների միջև և ապահով տուն ճանապարհել: Բարձունքի հաղթահարում մի գեղեցիկ պատմություն է դառնում մեր բոլորի կյանքում և ավելի ամրացնում ծնողական համայնքի շփումը:
Արի կարդանք նախագծով հանդիպում ունեցանք 2.1 դասարանի սովորողների հետ, հանդիպումն ավարտեցինք միասնական երաժշտական կատարմամբ։ Շնորհակալություն նաև ընկեր Հասմիկին։
Ժամանակահատված՝ մայիսի 22-27 Աշխատանքտեքստիհետ, անհասկանալիբառերիբացատրոությունըգտնելօնլայնբառարանում։ Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու գիրք-տետրը ավարտում և ամփոփում ենք. նախադասություն հասկացություն հասկացություն, նախադասության տեսակները, ընթերցանություն՝ Աղայան-Ռոդարի Մաթեմատիկա՝ Եռանիշ թվերով գումարում և հանում կարգային անցումով, թեմաների կրկնողություն :Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր Ես և շրջակա աշխարհը՝ Շախմատ՝chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ Անգլերեն / Նարե Արիստակեսյան/ Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/ Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/ Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/
Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում, այսօր հանդիպեցինք 2․1 դասարանի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում սովորեցրեցինք տեսանյութ տեղադրել և տեսանյութի մասին փոքրիկպատում գրել իրենց նորաստեղծ բլոգներում։ Հանդիպումը շատ արդյունավետ էր, հանդիպման ավարտին բոլոր սովորողների բլոգում տեղադրված էր տեսանյութերը և պատումները։ Ավելին՝ տեսանյութում