Հորինուկ․ Ձմեռ պապի արկածները

Տրդատ Աբրահամյան

Մոլորված Ձմեռ Պապը Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։ Այդ մոլորակում նա վախեցավ։ Եվ տեսավ, որ ուրիշ գալակտիկայում է։ Այնտեղ տեսավ գայլանման մարդկություն։ Գայլանման մարդիկ ասացին՝ մեզ հենց հիմա նվեր տուր։ Ձմեռ Պապը տվեց։ Հետո ասացին՝ տոնածառ տուր։ Դա էլ տվեց։ Ու գնացին, իրենց տներում Նոր տարին նշեցին։

Լևոն Ղարիբյան

Ձմեռ պապը Մանուկների մոլորակում Նա հայտնվեց Մանուկների մոլորակում, ուր ամեն ինչ անյքան վառ էր, այնքան ուրախ։ Մանուկները շատ էին սպասել Ձմեռ պապին։ Նա մանուկներին հանձնեց նվերները, նրանց հետ պարեց, ուրախացավ։ Բոլորը շատ ուրախ դիմավորեցին Նոր տարին։

Սոֆիա Լևոնյան

Մոլորված ձմեռ պապը Երբ հայտնվեց ձմեռ պապը այլ մոլորակում, տեսավ տարօրինակ մարդկանց, նա ընկերացավ նրանց հետ , համախմբեց բոլորին և սովորեցրեց ամանորյա երգեր, հետո բաժանեց բոլորին նվերներ, իսկ այլմոլորակայինները օգնեցին պապիկին գտնել Երկիր մոլորակ տանող ճանապարհը:Բոլորը երջանիկ էին:

Մարգարյան էրիկա

Ձմեռ պապիկը հայտնվեց այնտեղ, որտեղ ոչ լույս կար, ոչ մարդ ոչ կենդանի։Մոլորվել էր ձմեռ պապը,բայց հանկարծ գլխում մի միտք ծագեց։Որոշեց հրավառություն անել։Նրան շատ արագ գտան եվ բերեցին մեր մոլորակ։

Սամսոն Կոստանդյան

Ձմեռ պապիկը մոլորվեց Մարս մոլորակում ,նրա եղնիկները փախան և նա փորձեց օդապարիկով թռնել մե երկիր և հասավ մեր աշխարհ և նվերները տվեց երեխաներին:

Սուրեն Գևորգյան

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում, նա շատ տխրեց և որոշեց փնտրել ճանապարհը որ վերադառնա մեր մոլորակ և մեր նվերները բաժանի և ուրախացնի աշխարհի բոլոր երեխաներին:

Սոֆա Բադալյան

Մոլորված Ձմեռ Պապը Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում։ Այդ մոլորակում ապրում էին միայն երեխաներ, և Ձմեռ Պապը որոշեց իր բոլոր նվերները նվիրել նրանց։ Նրանք շատ ուրախացան և Ձմեռ Պապից խնդրեցին ,որ մյուս տարի իրենց ծնողներին բերի։ Ձմեռ Պապն էլ, գնաց ,շատ փնտրեց և գտավ նրանց ծնողներին և բերեց Ամանորի գիշերը փոքրիկների մոտ։

Վլադիմիր Դավեյան

Ձմեռ պապը Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում : Այդ մոլորակում շատ մռայլ էր և մութ: Մարդիկ տխուր էին և չգիտեին ամանորյա հրաշքի մասին: Ձմեռ պապ և իր օգնականները որոշեցին իսկական ամանորյա տոն նվիրել այլ մոլորակի բնակիչներին: Ձմեռ պապ իր գավազանի օգնությամբ այդ մոլորակը զարդարեց տոնական լույսերով և մեծ տոնածառ տեղադրեց մոլորակի կենտրոնում: Մոլորակի բնակիչները հավաքվեցին տոնածառի շուրջ և սկսեցին ուրախ երգել և պարել: նակիչներից մեկ նկատեց, որ Ձմեռ պապը տխուր է և որոշեց օգնել Ձմեռ պապիկին: Նա օգնեց գտնի մեր մոլորակի ճանապարհը: Ձմեռ պապիկը որպես շնորակալություն իր սահնակից նվերներ բաժանեց բոլորին: Այսպիսով և մեր մոլորակում էր ուրախ Ամանոր և այլ մոլորակում:

Սյունե Բադալյան

Ձմեռ պապիկը այնտեղ տեսավ այլմոլորակայիններին և նրանց նվիրեց նվերներ այլմոլորակայինները ձմեռ պապիկին նվիրեցին տիեզերանավ, որով նա հետ վերադարձավ Երկիր մոլորակի վրա։

Արեն Տեր-Ստեփանյան

Ծովային Ձմեռ պապին Մի անգամ մի հետաքրքիր դեպք պատահեց։ Ձմեռ պապիկին ուղեկցող եղնիկների խումբը մոլորվեց և Ձմեռ պապը հայտնցեց մի տաք մոլորակում, ծովի ափին։ Մի կերպ ուշքի եկավ ու հասկացավ, որ ինքը մոլորվել է։ Շատ վշտացավ ու փորձեց մանուկներ փնտրել, որպեսզի նվերները բաժանի։ Նա քայլեց հարյուր կիլոմետր և ուժասպառ եղավ։ Պառկեց բանանի ծառի տակ և քնեց։ Երբ նա քնած էր, հանկարծ երևացին սևամորթ երեխաներ։ Նրանք զգույշ մոտեցան , հետո զարմացած գտան նվերները, վերցրեցին ու հեռացան։

Մարիա Պողոսյան

Այնտեղ ուրիշ Ձմեռ պապ կար, նրանք շատ լավ ընկերացան ու պատմեցին իրենց գործերի մասին։ Նրանք պատմեցին իրենց Էլֆերի մասին և ինչպես են իրենք պատրաստում նվերներ։ Լապլանդիայի Ձմեռ պապը այլ երկրի Ձմեռ պապին ասաց, որ պետք է վերադառնա իր երկիր, քանի որ իրեն սպասում են բազում երեխաներ։ Այլ մոլորակի Ձմեռ պապը ցույց տվեց հակառակ ճանապարհը դեպի Երկիր։ Նրանք խոստացան, որ իրենք շուտով կհանդիպեն։

Անահիտ Համբարձումյան

Մոլորված ձմեռ պապը Մի անգամ ձմեռ պապը երեխաներին նվեր բերելուց մոլորվեց ։Նա այնպես մոլորվել մոլորվել էր, հասել էր ուրիշ մոլորակ։ Բայց մեկ է, նա հետո կարողացավ գտնել Հայաստանը, որ երեխաներին նվերներ բերի։ Նրան օգնել էին ձյան փաթիլները և էլֆիկները։

Արեգ Մնացականյան

ԵՎ կորցրեց կապը Էլֆերի հետ շատ տխրեց: Ախր մանուկները իրեն են սպասում, ձմեռվա հրաշքին: Նստած տխրում էր պապը նրան մոտեցան այլմոլորակայիններ պապը նրանց պատմեց այդ ամենը և նրանք որոշեցին օգնել պապին հասնի երկիր, որպեսզի կատարվի բոլոր մանուկների երազանքները և պապը նրանցել ուրախացրեց և շատ նվերներ տվեց: Բարի գործերը անպատսղան չեն մնում:

Էմիլի Պարսամյան

Մոլորված Ձմեռ պապը։ Հեռավոր Լապլանդիայից գալիս էր Ձմեռ պապը մոլորվել եւ հայտնվեց այլ մոլորակում։ Նա շփոթվել էր ու չգիտեր ինչ աներ։ Փնտրում էր մեկին, ով իրեն կօգներ։ Հասկանում էր, որ Երկիր մոլորակի երեխաները անհամբեր իրեն էր սպասում։ Պատահաբար տեսավ մի փոքրիկ տղայի, որը նույնպես մոլորվել էր, քանի որ ցանկանում էր գնար Լապլանդիա եւ անձամբ տեսներ Ձմեռ պապիկին։ Տղան գտել էր մի վնասված տիեզերանավ, որը Ձմեռ պապիկը վերանորոգեց իր կախարդական փայտիկի օգնությամբ։ Նրանք միասին ժամանակին հասան Երկիր մոլորակ։

Մարի Մուրադյան

Ձմեռ Պապիկը հայտնվեց այնտեղ, որտեղ ապրում էին ոչ թե մարդիկ, այլ առյուծները: Ձմեռ պապը խնդրեց առյուծներին դնել իրենց մեջքին և մեծ արագությամբ տանել հետ, որպեսզի կարողանա երեխաներին բաժանել նվերները: Առյուծները համաձայնեցին և Ձմեռ պապիկին հետ տարան, տոնը սկսվեց և նվերները տեղ հասան: Մոլորված պատմություն

Հեսու Գրիգորյան

Մոլորված ձմեռ պապիկը Իրա աստղին կհարցնի ինչպես հասնել Հայաստան։ Կնստի աստղի վրա և երազանք կպահի։ Աստղը կնկնի և կկատարվի Ձմեռ պապի երազանքը։ Նա կհասնի Հայաստան և նվերներ կբերի երեխաներին։

Մարատ Միրզայան

Անակնկալ Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում, որտեղ կային տխուր երեխաներ: Իսկ Ձմեռ Պապի մոտ մնացել էին մի քանի նվեր: Նա որոշեց բոլորին անակնկալ անել և երբ երեխաները քնեցին, նա նվերները դռեց նրանց մահճակալների կողքը: Երբ երեխաները արթնացան, նրանց սպասում էր հաճելի անակնկալ:

Մայրենիի դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ․Ձմեռային հորինուկներ

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը

Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ներկայացնում է Միլանա Ասլանյանը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Ներկայացնում է Շահբազյան Կորյունը

Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը

Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Նրկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Պատմություն փաթիլի մասին