Հորինում ենք ամառային խնդիրներ

Սովորողները ամառային ճամբարի ընթացքում հորինեցին ամառային խնդիրներ՝ օգտագործելով իրենց մաթեմատիկական կարողությունները:Խնդիրները կհրապարակենք առանձին հղումով:

Ստեղծում ենք լաբիրինթներ

Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք ստեղծել ամառային լաբիրինթներ:Սովորողները իրենց աշխատանքները տեղադրեցին իրենց բլոգում:

Փոխանցում եմ մեդիահմտություններ

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում, այսօր հանդիպեցինք 2․1 դասարանի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում սովորեցրեցինք տեսանյութ տեղադրել և տեսանյութի մասին փոքրիկպատում գրել իրենց նորաստեղծ բլոգներում։ Հանդիպումը շատ արդյունավետ էր, հանդիպման ավարտին բոլոր սովորողների բլոգում տեղադրված էր տեսանյութերը և պատումները։ Ավելին՝ տեսանյութում

Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ

Նախագծի վերնագիրը՝ «Ես փոխանցում եմ հմտություններ՝ ստեղծում ենք հորինուկներ»

Իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի տարբեր հարթակներ

Մասնակիցները — Հյուսիսային դպրոցի 2-1 և 1-2 դասարանի սովորողներ

Նպատակը — Սովորողները փոխանցում են իրենց հմտությունները կտրսեր ընկերներին, որի արդյունքում էլ կրտսեր ընկերները ձեռք են բերում նոր հմտություններ, նաև միասին ստեղծագործելու, հորինելու և հորինուկները ներկայացնելու կարողություններ

Նախագծի սկիզբը, ընթացքը․

Նախագիծը մեկնարկել ենք «Սեբաստացու օրեր» նախագծերի շրջանակում և շարունակում ենք իրականացնել մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում:Նախագծի ընթացքում համագործակցել ենք «Հյուսիսային դպրոցի» 1-1, 1-2 դասարանի և 5 տարեկանների խմբի հետ, սովորողներին փոխանցել ենք մեդիահմտություններ՝ word և paint ծրագրերի գործիքներով աշխատել:

Խնդիրները _

ՏՀՏ հմտությունների փոխանցման օգնությամբ սովորողները պետք է սովորեն գործարկել Microsoft Word և Paint համակարգչային ծրագրերը։

Արդյունքում ստեղծված ուսումնական նյութերն են․

Բլոգավարություն-բլոգուսուցում

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները օգնեցին 2.1 դասարանի սովորողներին և միասին Edublogs հարթակում բացեցին բլոգներ։

Մայրիկների դիմանկարներ

«Ձոն» նախագիծի շրջանակում սովորողները Մարտի 8-ին ընդառաջ paint ծրագրով նկարել են իրենց մայրիկների դիմանկարները։Շնորհավոր, սիրելի մայրիկներ։

Читать далее «Մայրիկների դիմանկարներ»

Հ․Թումանյան․«Կիկոսի մահը»

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները paint ծրագրով նկարել են Հ․Թումանյանի « Կիկոսի մահը» հեքիաթը։Կեցցե՜ք։

 «Թումանյանական օրեր»  նախագիծ․ «Ծիտը»  

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Էվան paint ծրագրով նկարել և ներկայացնում է Հ․Թումանյանի « Ծիտը » հեքիաթը։Շատ լավ և հետաքրքիր մեդիահեքիաթ է ստացվել։Կեցցե՜ս։

Հ․Թումանյան․ « Անբան Հուռին » 

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները paint ծրագրով նկարել են Հ․Թումանյանի « Անբան Հուռին » հեքիաթը։Կեցցե՜ք

Читать далее «Հ․Թումանյան․ « Անբան Հուռին » «

Հ. Թումանյանի 《Աղվեսը》

Առցանց հանդիպման ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հ. Թումանյանի 《Աղվեսը》ստեղծագործությանը։Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարել են ստեղծագործության հերոսներին։