Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ.Powerpoint ծրագիր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 և 3.1 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 11, ժամը՝ 11.00-11.40
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 2.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Մանե Հարությունյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես power point բացել,
  • կիրառել գործիքները (էջ ստեղծել, ձևավորել, նկար կցել )
  • «Իմ ընտանիքը» սալիկաշար ստեղծելու մեկնարկ

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․Paint ծրագրի ուսուցում

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծով 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին՝ 1․1 դասարանի սովորողներին ծանոթացրին Paint նկարչական ծրագրի գործիքներին։

Փոխանցում եմ մեդիահմտություններ

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում, այսօր հանդիպեցինք 2․1 դասարանի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում սովորեցրեցինք տեսանյութ տեղադրել և տեսանյութի մասին փոքրիկպատում գրել իրենց նորաստեղծ բլոգներում։ Հանդիպումը շատ արդյունավետ էր, հանդիպման ավարտին բոլոր սովորողների բլոգում տեղադրված էր տեսանյութերը և պատումները։ Ավելին՝ տեսանյութում

Սովորող-սովորեցնող․Բլոգուսուցում-բլոգավարություն

Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում 2․1 դասարանի սովորողները արդեն երկրորդ հանդիպումն են ունենում 3․2 դասարանի սովորողների հետ։Առաջին հանդիպման ընթացքում միասին սովորողները բացել էին իրենց բլոգները, իսկ երկրորդ հանդիպմանը բլոգներում կատարեցին իրենց առաջին գրառումը և պատմեցին իրենց մասին։Սովորողները շատ ոգևորված էին աշխատում միասին։

Սովորեցնում եմ կրտսեր ընկերոջս․ Հորինուկների հորինում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսի 2-ից մեկնարկել է ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական Մայիսյան 17-րդ բաց հավաք 2022-ը, որի շրջանակում էլ այս անգամ հանդիպեցին 2-1 դասարանի և 1-2 դասրանի սովորողները։ Հանդիպման ընթացքում «Փոխանցում եմ հմտություններ» համագործակցային շարունակական նախագծով, 2-1 դասարանի սովորողները այս անգամ փոխանցեցին իրենց լեզվական հմտությունները՝ օգնեցին փոքրիկ պատմություններ հորինել։

Օրվա մասին՝ տեսանյութում

Բլոգուսուցում-բլոգավարություն.Սովորող-սովորեցնող նախագիծ

Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ

Նախագծի վերնագիրը՝ «Ես փոխանցում եմ հմտություններ՝ ստեղծում ենք հորինուկներ»

Իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի տարբեր հարթակներ

Մասնակիցները — Հյուսիսային դպրոցի 2-1 և 1-2 դասարանի սովորողներ

Նպատակը — Սովորողները փոխանցում են իրենց հմտությունները կտրսեր ընկերներին, որի արդյունքում էլ կրտսեր ընկերները ձեռք են բերում նոր հմտություններ, նաև միասին ստեղծագործելու, հորինելու և հորինուկները ներկայացնելու կարողություններ

Նախագծի սկիզբը, ընթացքը․

Նախագիծը մեկնարկել ենք «Սեբաստացու օրեր» նախագծերի շրջանակում և շարունակում ենք իրականացնել մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում:Նախագծի ընթացքում համագործակցել ենք «Հյուսիսային դպրոցի» 1-1, 1-2 դասարանի և 5 տարեկանների խմբի հետ, սովորողներին փոխանցել ենք մեդիահմտություններ՝ word և paint ծրագրերի գործիքներով աշխատել:

Խնդիրները _

ՏՀՏ հմտությունների փոխանցման օգնությամբ սովորողները պետք է սովորեն գործարկել Microsoft Word և Paint համակարգչային ծրագրերը։

Արդյունքում ստեղծված ուսումնական նյութերն են․

Բլոգավարություն-բլոգուսուցում

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները օգնեցին 2.1 դասարանի սովորողներին և միասին Edublogs հարթակում բացեցին բլոգներ։

Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022․Մեդիահմտությունների փոխանցում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 և 1․2 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի 17, ժամը՝
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 1.2 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Խառատյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 2.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

2.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես word էջ բացել,
  • կիրառել word-ի գործիքները (տառի չափ, գույն փոխել, մգացնել)
  • մուտքագրելու են ձմեռային բառեր, կարդալու, համեմատելու են մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022

Օր՝ հունվարի 19

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Ժամը՝ 10։20

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և 3.1 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Կարինե Մամիկոնյան

Նպատակ՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3․1 ջոկատի ճամբարականներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու հմտություններ են փոխանցելու։

  • Word ծրագրի ամրապնդում
  • Word-ի գործիքների կիրառում, ամրապնդում /տառի չափ, գույն փոխել, մգացնել, շեղ գրել/
  • Word -ում աղյուսակներ ստեղծելու կարողությունների փոխանցում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Արդյունքը՝ կամփոփենք դասարանական բլոգում: