Ուսումնական մառան․ նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 2․1 և 3․3դասարանի սովորողներ

Նախագծի ժամկետ՝ հոկտեմբեր- նոյեմբեր

Նախագծի ղեկավարներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան

«Ուսումնական մառան» նախագիծը արդեն ընթացքի մեջ է: Նախագծի ընթացքում սովորողները կձևավորեն նկուղի մի փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի, թթվի արիշտայի, չրերի, շարոցի պահպանման համար: Առաջին փուլում իրականացրել ենք բերքահավք, ստացված բերքից պատրաստել ենք չիր։ Ձևավորումը կանեն սովորողները, որոնք կլինեն յուրահատուկ և չկրկնվող: Աշխատանքային փուլն արդեն սկսված է:

Նախագծի խնդիրները

  • ծանոթություն ինտերիերի դիզայնի հետ
  • նոր լուծումներ գտնելու կարողություն
  • գեղագիտակ ճաշակի զարգացում
  • տեխնոլոգիական նոր հմտությունների  զարգացում
  • նոր նյութերի հետ ծանոթություն
  • միասնական աշխատանքի  հմտություն

1-ին Փուլ՝ «Ուսումնական մառան»․ աշնանային բերքահավաք

2-րդ փուլ՝ «Ուսումնական մառան»․ Խնձորի չրի պատրաստում

3-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» թթուդրիկի ծես

3-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» արիշտայի պատրաստում

4-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» շարոցի պատրաստում

«Ուսումնական մառան»․ Մաս 2-րդ՝խնձորի չրի պատրաստում

Օրեր առաջ Հյուսիսային դպրոցի 2․1 և 3․3 դասարանի սովորողները Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում մասնակցեցին խնձորի բերքահավաքին։ Բերքահավաքի արդյունքում ձեռք բերած քաղցրահամ խնձորից այսօր պատրաստեցինք չիր։Ավելին՝ տեսանյութում:

«Ուսումնական ամառ» նախագիծ․Այցելություն Մատենադարան

Հետաքրքրասեր անահիտը ամռանը այցելել է Մատենադարան և կիսվում է իր տպավորություններով։

Կեցցե՜ս Անահիտ ջան։

«Ուսումնական ամառ» նախագիծ․Այցելություն Վահան Տերյանի թանգարան

Հետաքրքրասեր Միլանան ամռանը եղել է Վրաստանում, որտեղ այցելել է Վահան Տերյանի թանգարան։

Կեցցե՜ս Միլանա ջան։

«Ուսումնական ամառ» նախագիծ․Այցելություն Կոտայքի մարզ՝ գյուղ Քարաշեն

Հեսուն ամառային արձակուրդների ընթացքում այցելել է կոտայքի մարզ՝ գյուղ Քարաշեն և ներկայացնում է պապիկի և տատիկի ամառանոցի այգին։Կեցցե՜ս, Հեսու ջան։

Իմ հավես ամառը Օձունում

Սամսոնը ամառային արձակուրդների ընթացքում գտնվում էր Օձուն գյուղում՝ տատիկի և պապիկի տանը։Իր անցկացրած հետաքրքիր օրերի մասին ներկայացնում է տեսանյութով։Կեցցե՜ս, Սամսոն ջան։