Տերևաերևակայություն

Համագործակացային աշխատանք Տաթև Աթոյանի հետ։

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարվա սովորողներ

Օր՝ Նոյեմբերի 1

Ժամը՝ 11։00 — 12։00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց «Էստրադա»

Նախագծի նկարագրություն` Ստեղծել աշնանային թեմայով աշխատանքներ՝

Աշխատանքի ընթացքում նկարչական տարատեսակ տեխնիկաների կիրառում

  • աշնանային թեմայով ապլկացիաների ստեղծում
  • աբստրակտ նկարներ
  • այլընտրանքային նկարչություն

Օրինակներ՝

  • Ստվարաթուղթ կամ կտավ
  • Ներկեր/գուաշ, ակրիլիկ/
  • անսագրեր
  • ֆոտոնկարներ
  • բնական նյութեր
  • սոսինձ
  • Այլ նյութեր

խճանկարի տեխնիկայով աշխատանք

  • ստվարաթուղթ կամ վատման
  • Ներկեր/գուաշ, ակրիլիկ/
  • տարբեր չափսի և ձևի կտրտած ստվարաթուղթ
  • սոսինձ

Նախագծի արդյուՆքում ստեղծված աշխատանքների ցուցադրում,  ամփոփումը՝ տեսանյութի, 

պատումի, լուսանկարների տեսքով

Հոգատար եղի՛ր․Ստեղծում ենք, որ օգնենք

#Հյուսիսային դպրոցի 6 տարեկանները «Հոգատար եղի՛ր» և «Արտադրությամբ ուսուցում» ուսումնական նախագծերի շրջանակում իրականացրեցինք ցուցահանդես — վաճառք, որի ընթացքում պատրաստեցինք ավելուկով ռուլետներ, պիտակավորեցինք և փաթեթավորեցինք սովորողների պատրաստած պանիրն, գինի , թթուն, իսկ վերջում գունազարդեցին կավե կախազարդերը։ Այս ամենի ավարտին ծնողներն ու հյուրերը գնեցին ամբողջ ներկայացվածը՝ մասնակցելով հանգանակությանը։Վաճառքի արդյունքում ունեցանք 102000 դրամ, որը փոխանցեցինք <<Զինվորների հիմնադրամին>>։


Հանգանակությունը և ընթացքում վաճառված աշխատանքների ողջ հասույթն ուղղվեց վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։ Շնորհակալ ենք բոլորից։

Զարգացնում ենք ձեռքերի մանր մոտորիկան և պատրաստում ենք գունավոր ծաղկաման

Խմբային աշխատանք ընկեր Մարիամի հետ։

Լող + բանաստեղծությունների ֆլեշմոբ

Տեսանյութը՝ Գայանե Ավետիսյանի բլոգից

Աշնանային քայլք+նախաճաշ+միջավայրի խնամք

Հոգատար եղի՛ր․ Ստեղծում ենք, որ օգնենք

Խաղաղության գինի ենք ստեղծում

<<Խաղաղության գինին ենք ստեղծում>> նախագծի շրջանակում այցելեցինք Գինու դպրոց։Արտակ Ռշտունին սովորողներին սիրով ընդունեց և ծանոթացրեց խաղողի տեսակների հետ, գինու ծեսին և դրա ստացման փուլերին։Սովորողները երգով և օրհնանքներով սկսեցին պատրաստել իրենց գինին՝ անվանելով <<Սիրո գինի>>։Ընթացքը շատ հետքարքիր էր և ոգևորիչ։Սովորողները անհամբեր սպասում են իրենց գինու համտեսին։

Պատրաստում ենք արցախյան պանիր

Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր

«Սեբաստացու օրեր» կրթահամալրի տոնի ընթացքում համագործակցեցինք տեխնոլոգ Արուսյակ Մաթևոսյանի հետ և պատրաստեցինք կավե կախազարդեր և կրծքազարդեր:Կավից ստացանք կախազարդերի ու կրծքազարդերի ձևը և վրան դաջեցինք չորացրած և թարմ տերևներ ու ծաղիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր։Սովորողներից յուրաքանչյուրը ինքն էր ընտրում, թե որ ծաղիկներով կամ տերևներով է ուզում ստանալ նախշերը։Չորանալուց հետո աշխատանքները պետք է թրծվեն և ներկվեն։Ներկելու գործընթացին  կմասնակցեն նաև ծնողները։Աշխատանքները ավարտելուց հետո  ներկայացնելու ենք ցուցահանդես-վաճառքի:Վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Շնորհակալություն Արուսյակ Մաթևոսյան ջան։

 

Читать далее «Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր»