Ամառային բերքահավաք և Վանի ծննդյան տոնը

Սովորողների հետ ամառային ուսումնական արձակուրդների ընթացքում շարունակեցինք <<Ուսումնական մառան >> նախագիծը և ճամփա ընկանք կրկին Կարբի գյուղ՝ Վանի ընտանիքի ամառանոցում, որտեղ ամառային բերքահավաք իրականացրեցինք։

Բերքահավաքի ընթացքում սովորողները հավաքեցին բավականին շատ կեռաս։Ունեցանք շատ ուրախ, անմոռանալի օր, քանի որ այդ օրը նաև մեր Վանի ծննդյան տոնն էր։

«Ամառային բերքահավաք» ուսումնական ճամփորդություն

«Ուսումնական մառան» նախագծերի շրջանակներում հունիսի 21-ին արշավում ենք դեպի Արագածոտնի մարզ գ․Կարբի

Մեկնում` հունիսի 21, ժամը՝ 10։00,Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձ՝ ժամը 17։00-ին , Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի .1 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, ծնողներ

Փուլ 1-ին

  • Այցելություն Արագածոտնի մարզ գ․ Կարբի
  • Ամառային գյուղատնտեսական աշխատանքների մասնակցում,
  • ամառային մրգերի բերքահավաք
  • աշխատանքի ընթացքում գյուղացիների հետ հարցազրույցների վարում, հաղորդակցում ու լուսաբանում:

Փուլ 2-րդ

«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցում ծնողների, տատիկներ հետ հավաքած մրգերի չրի, ջնարակի պատրաստում։

Читать далее ««Ամառային բերքահավաք» ուսումնական ճամփորդություն»

Համբարձման ծեսը Բջնիում

Հունիսի 2-ին 2.1 և 3.3 դասարանի սովորողներով, ծնողներով ճանապարհ ընկանք դեպի Բջնի Համբարձման ծեսը նշելու:Ճանապարհին հավաքեցինք ծաղիկները և ծաղկե պսակներ պատրաստեցինք ՝ երգելով Համբարձման երգերը:

Գյուղ հասնելուն պես սկսեցինք ծեսը՝ գյուղի տարբեր տներից և աղբյուրներից ջուր հավաքելով:Գյուղի բնակիչները շատ ոգևորված մասնակցեցինծեսին՝ջուր և հյուրասիրություն տալով:Գյուղում նաև մի տուն մտանք, որը կոչվում էր ՝ Թոնրի Լավաշ Նաղաշի:Այնտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին և իրենց լավաշից հյուրասիրեցին:Ծեսը իրականացրեցինք և վիճակի խաղեր խաղացինք:Ավելի մանրամասան տեսանյութում՝

Համբարձման ծեսը Բջնիում․

Քարտեզը՝ այստեղ։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի գ․Բջնի

Մասնակիցներ՝ 2.1 և 3․3դասարանի սովորողներ, ծնողներ, գյուղի բնակիչներ

Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 2

Մեկնում՝ Հյուսիսային դպրոցից ժամը՝09.30

Վերադարձը՝ժամը 15.00

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Նախագծի նպատակներ և խնդիրներ՝

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծիսական խոհանոցին
  • ազգային արժեքների տարածում
  • գյուղի բնակիչների հետ միասին վերականգնել ծեսը
  • ծանոթանալ գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ
  • սովորողները իրենք կդառնան  ավանդույթների կորղն և փոխանցող ընտանիքի անդամներին
  • հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում՝ երգուսուցում, պարուսուցում,
  • Ճամփորդություն
  • Ամփոփում

Ծրագրում՝

  • Այցելություն գ․Բջնի
  • ՏՀամբարձման ծեսի մեկնարկ․ տնից-տուն
  • Քայլք Ս․Աստվածածաին եկեղեցի․ Համբարձման ծես
  • Տոնական ընդմիջում
  • Քայլք Բջնիի բերդ
  • Վերադարձ
Читать далее «Համբարձման ծեսը Բջնիում․»

Բարձունքի հաղթահարում .Թեղենյաց վանք

Ինչպես միշտ, այս անգամ ևս բարձունքը հաղթահարեցինք սեբաստացիական մեծ ընտանիքով:Սեբաստացիական ընտանիքի մեջ էին՝ նորածիններ, ծոցվոր, տատիկներ, մայրիկներ և հայրիկներ:Այ, սա է իրական միասնական սեբաստացիական ընտանիքը:Առանց տրտնջալու, հոգնելու և բողոքելու, մեկը մյուսին օգնելով՝ անցանք ճանապարհի դժվարությունները:Բարձունքում նաև տոնեցինք մեր Մարիայի ծծնդյան տոնը:

Բարձունքին ընկեր Հեղինեն պատմեց Թեղենյաց վանքի մասին, որից հետո ներկայացրեցինք

« ՀակաբացիլԿոմիտաս»  նախագիծը և բարձունքի ընթերցանության նյութերի ընտրանին:

Նաև ցանկանում եմ պատմել, այն մասին, թե ինչպես էինք մոռացել ժամանակի մասին այդ հրաշք վայրում և երբ որոշեցինք իջնել և վերադառնալ տուն, հասկացանք, որ սովորողներից շատերը չեն հասցնի տուն վերադառնալ դպրոցի երթուղայիններով:Սակայն այստեղ ևս եկավ օգնության մեր հրաշալի, բարի և հոգատար սեբաստացիական համայնքը՝ մեր հրաշք ծնողները:10 րոպեում միասին կարողացանք բոլոր սովորողներին բաժանել ծնողների միջև և ապահով տուն ճանապարհել: Բարձունքի հաղթահարում մի գեղեցիկ պատմություն է դառնում մեր բոլորի կյանքում և ավելի ամրացնում ծնողական համայնքի շփումը:

Արկածները թող շարունակական լինեն:Կեցցե՜ք բոլորդ:

Զատկածեսը Տեղեր գյուղում․ ուսումնական ճամփորդություն

Օրը՝  ապրիլի 21
Մեկնումը՝ 10։00, վերադարձը՝ 15։00

Վայրը՝ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ

Քարտեզը՝ հղումով

Եղանակի տեսությունը՝ հղումով

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1, 2-1, 2-3 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝  Հասմիկ Մաթևոսյան, Կարինե Մամիկոնյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականներ՝ Ալինա Աղասյան, Նարինե Պողոսյան

Նպատակը՝

Читать далее «Զատկածեսը Տեղեր գյուղում․ ուսումնական ճամփորդություն»

Այց Պատանի հանդիսատեսի թատրոն

Այցելության օրը՝ ապրիլի 5

Սկիզբը՝ 11։00

Ավարտ` 13։00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1, 2-3, 3-1, 3-2 դասարաններ

Պատասխանատուներ-Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան

Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները դիտելու են Թումանյանի «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացումը: Թումանյանական ֆլեշմոբի ներկայացում:

Քարտեզը՝

Читать далее «Այց Պատանի հանդիսատեսի թատրոն»

Ուսումնական ճամփորդություն դեպի Հ․Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Ներկայացումը՝ «Անխելք մարդը»

Վայրը՝ Երևանի Հ․Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1, 2․3, 3․2, 3․3 դասարանի սովորողներ

Օրը՝ փետրվարի 24

Ներկայացման սկիզբը՝ ժ. 12:30

Ավարտը՝ ժ.13:30

Մեկնումը դպրոցից՝  11:45

Ժամանումը՝  ժ.14:00

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Նարինե Պողոսյան, Կարինե Մամիկոնյան

Օգնական՝  Ալինա Աղասյան

Հասցեն՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք

Քարտեզ՝ այստեղ

Ներկայացում՝ «Անխելք մարդը»

Նպատակներ, խնդիրներ

  • ծանոթացում թատրոն, կինոթատրոն հաճախելու մշակույթին,
  • միասին ճամփորդելու հմտությունների զարգացում,
  • ներկայացման դիտում,
  • դիտելու, տեսածը պատմելու վերլուծելու հմտությունների զարգացում։

Արդյունքը՝

Արդյունքում սովորողները կծանոթանան թատերական մշակույթի հետ, կդիտեն թումանյանական հեքիաթներով ստեղծված ներկայացումը, կկիսվեն տպավորություններով։

Ամփոփում՝

Ներկայացումը դիտելուց հետո սովորողները կներակայացնեն ճամփորդությունից ստացած տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգներում։

Paint նկարչական ծրագրով կնկարեն ներկայացումն ու սիրելի հերոսին։

Ձմեռային հրաշքը Ջրվեժում

Հունվարի 20-ին ճամփա ընկանք դեպի Ջրվեժի անտառապարկ։Այդ օրը շատ սպասված էր սովորողների կողմից և կրկնակի տոնի վերաժվեց, քանի որ առավոտյան առատ ձյուն տեղաց։

Հայտնվեցինք ձմեռային հրաշքի մեջ՝ խաղացինք, սահեցինք և մի լավ ուրախացանք։

անմոռանալի տպավորություններով վերադարձանք դպրոց։

Ավելին տեսանյութերում՝