Հունվարի 20-ին ճամփա ընկանք դեպի Ջրվեժի անտառապարկ։Այդ օրը շատ սպասված էր սովորողների կողմից և կրկնակի տոնի վերաժվեց, քանի որ առավոտյան առատ ձյուն տեղաց։
Հայտնվեցինք ձմեռային հրաշքի մեջ՝ խաղացինք, սահեցինք և մի լավ ուրախացանք։
Ուղեկցող մարզիկ՝ Սուսաննա Պետրոսյան, Ռոբերտ Խաչատրյան
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:
Ընթացքը.
զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
լուսանկարել բնության տեսարաններ
իրականացնել միջավայրի խնամք
«Ջրվեժ» անտառապարկում կիրականացվի միջավայրի դիտարկում, քայլք-զբոսանք, եղանակային առանձնահատկությունների ուսումնասիրություն։ Ընդմիջելու ենք, իրականացնելու ենք տեխնոլոգիական աշխատանք՝ տեղում հավաքված տերևներով, որից հետո՝ լուսանկարչական պլեներ, աշնանային ընթերցումներ, երաժշտական կատարումներ, պարերգեր:
Ամփոփում
պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը