Հոկտեմբերյան նախագծեր

Հոկտեմբեր ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք հետևյալ նախագծերը՝

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան երգերի չելենջ

Տիեզերք Նախագիծ

Խնկոյանական օրեր

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.paint նկարչական ծրագիր

Կավագործություն.Տիեզերք

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ.Powerpoint ծրագիր

Ամառային ճամբարի ամփոփում

Հունիսի 1․Երեխաների պաշտպանության միջազգային օր

Ամառային լողափի մեկնարկը

Կոմիտասյան հակաբացիլը ՝ Վահան Զատիկյանի այգում

«Հազարան հավք» էսքիզներ

Հայացք Թուխ Մանուկի բարձունքից

Լողափնյա խաղեր

Հազարան հավք․Աշխատում ենք կավոց

Ծնողական սեմինար

Հակաբացիլ Կոմիտաս. Ամփոփիչ համերգ

Հազարան հավք

Սովորողների հետ մասնակցեցինք Հազարան հավք ուսումնական նախագծին․ երկու շաբաթվա ընթացքում ծանոթացանք հեքիաթին, զրույց-քննարկումներ ունեցանք, այնուհետև հեքիաթից նկարեցինք մեր սիրելի հատվածը, որը դարձավ մեզ համար էսքիզ։Հաջորդ փուլում ընկեր Աիսի հետ կավով աշխատեցինք և կավե կախազարդեր պատրաստեցինք։Կախազարդերի վրա սովորողները նկարեցին իրենց սիրելի կերպարին։

Լողափնյա խաղեր

Այսօր որոշեցինք սովորողների հետ մինչր լողավազանում լողալը խաղալ ջրային լողափնյա խաղեր։Ընթացքը շատ հավես և հետաքրքիր էր։

Հայացք Թուխ Մանուկի բարձունքից

Հունիսի 6-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ծնողների հետ միասին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ճամփա ընկան դեպի Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր՝ Թուխ Մանուկ տանող բարձունք։

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքվեցինք, նստեցինք երթուղիները և ճանապարհ ընկանք։ Մինչ հասնելը եղանք Տառերի պուրակում։ Սովորողները շատ ոգևորված էին,գտան իրենց անվան տառերը և սկսեցին լուսանկարվել։ Այնուհետև միասին երգեցինք և իրականացրեցինք Հաաբացիլ Կոմիտասի նախագիծը և աղբահավաքման աշխատանք կատարեցինք տարածքում։Կրկին ճանապարհ ընկանք, որպեսզի հաղթահարենք այդքան սպասված մեր բարձունքը։Մեր առջև բացվեց գեղեցիկ տեսարան, այդ բարձունքը մենք պետք է հաղթահարեինք և մեզ հաջողվեց։ Շատ հավեսով, միասնական , իրար հետ հաճելի զրուցելով հասանք բարձունքին։Եկեղեցու ներսում աղոթեցինք,երգեցինք մանուկների «Հայր մերը», իսկ  բակում կոմիտասյան երգեր երգեցինք ու արտասանեցինք։Սովորողները բարձունքին նախաճաշեցին և նկարչական պլեներ իրականացրին։Այնքան հաճելի էր, որ չէինք ցանկանում իջնել բարձունքից։ Ամեն բան շատ հիանալի էր։Նույն հավեսով և ոգևորությամբ իջանք բարձունքից։ Տուն դարձի ճանապարհին եղանք նաև Սաղմոսավանքում, Շատ հագեցած և ուրախ օր ունեցանք։ Ավելին՝ տեսանյութերում։

«Հազարան հավք» էսքիզներ

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք

«Հազարան հավք»   նախագծի շրջանակներում այսօր 1․1 ջոկատի ճամբարականները Արեգի հետ ճամփորդեցին գունավոր քաղաքներով, գտան Հազարան Հավքին, այնուհետև թղթով և մատիտներով ստեղծեցին էսքիզներ, որպեսզի հաջորդ հանդիպման ընթացքում պատկերները փոխանցեն կավի վրա։

Կոմիտասյան հակաբացիլը ՝ Վահան Զատիկյանի այգում

Ամառային լողափի մեկնարկը

Ուռաաա՜,ջաաա՜ն։ Ահա այսպիսի բացականչություններ լսվեցին այսօր։ Հյուսիսային դպրոցի բակում այսօր տոն էր։ Ամառային ճամբարի առաջին օրն էր։ Այն շատ սպասված էր սովորողների կողմից։Հաճույքով լողացին և ուրախացան։ Ավելին՝ տեսանյութում։

Հունիսի 1․Երեխաների պաշտպանության միջազգային օր

Այսօր Հյուսիսային դպրոցում տոն էր։ Նշում էինք երեխաների պաշտպանության օրը։ Անմոռանալի տպավորություններով և իրադարձություններքվ օր էր։Իսկական հրաշք են մեր երեխաները։ Օճառի պղպճակներով,ջրային ատրճանակներով, պաղպաղակներով հրաշք օր ունեցանք։

Ավելին ՝տեսանյութում։