«Ուսումնական մառան»․ Սուջուխի ծես

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.3 և 2․1 դասարանի սովորողներ

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը «Ուսումնական մառան» նախագծում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Ուսումնական ճամփորդություն

Ամսաթիվ՝ 23.11.2021թ.
Վայր՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանք
Դասարան՝ 3․3, 2.3, 2.1
Սովորողների թիվ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիաննա Ռոզիկյան, Մարի Միքայելյան,
Մեկնում՝ 09:30, Հյուսիսային դպրոց
Ժամանում՝
15.00 Հյուսիսային դպրոց
Երթուղի՝
Երևան- Ծաղկեվանք-Երևան
Հեռավորություն՝ 34,5կմ, 56 րոպե



Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ», «Կոտ ու կես»

  1.  Առաջին կանգառ՝ Նոր Երզնկա
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Զանգու գետի մոտ էկո աշխատանք  /խաղերգերի ուղեկցությամբ/
  4.  Երկրորդ կանգառ՝ Շամիրամի ջրանցք
  5. Ընդմիջում
  6. Քայլարշավ դեպի Ծաղկեվանք
  7. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  8. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  9. Հաջորդ կանգառ՝ Կարբիի խնձորի այգիներ


Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական փուլ

Ծաղկեվանքի մասին տեղեկությունների հավաքագրում․ հրապարակումներ անհատական բլոգներում

Միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում

Ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն

Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին

  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ

Ավանդապատումներ
1. Ավանդության բնույթի պատում՝ պատմության:
2 Այդպիսի պատումների ժողովածու:


Արայի լեռ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):



լեգենդ
1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:
2. Մտացածին պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին:
3. (փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:

Ծաղկեվանք
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է ստիպելով ամուսնանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, որպեսզի պատժի: Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում աղջկա տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփում՝ սովորողի անհատական բլոգում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Նախագիծը՝ Ազնիվ Մանուկյանի բլոգից

«Ուսումնական մառան»․ արիշտայի ծես

Օրը՝ նոյեմբերի 19

Մասնակիցներ՝ 2․1 և 3․3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

  • Արիշտայի պատրաստման եղանակի հետ ծանոթացում
  • Արշտայի խմորի պատրաստություն
  • Ծիսական պատրաստություն սովորողների հետ

«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում արիշտայի պատրաստություն՝ հետագա ցուցահանդես-վաճառքի նպատակով։

Աշխատանքի ընթացքը՝

  1. ալրամաղ՝ մաղում ենք ալյուրը, որպեսզի ազատվենք ավելորդություններից (ցորենի հատիկներ, թեփ)

2. խմորահունց՝ հունցում ենք պինդ խմոր, թողնում ենք հանգստանա (1,5֊2 ժամ)

3. պատրաստում՝ գրտնակում ենք խմորը (լավաշի խմորի հաստության) թելանման՝ նեղ ու երկար, կտրտելով

4. ստացված խմորաթելերը կախում ենք պարանից, որպեսզի չորանա (2֊3 օր)

5. թեթև կարմրացնում ենք ջեռոցում, խաշում և վայելում մածունով

Անհրաժեշտ մթերքներ՝ ալյուր, ջուր, աղ, սեր

Երգեր և պարերգեր

Էրիշտայի պարերգ
Ջաղացս մանի-մանի
Ցորեն եմ ցանել

Ուսումնական մառան․Թթուդրիկի ծեսն ընտանիքում

Ընտանեկան դպրոց

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց պարտեզի 2֊1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամանակահատված՝ նոյեմբեր

Նախագծի նկարագրություն՝

Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:

Նախագծի նպատակն է՝ Ընտանեկան համայնքի ներառումը կրթահամաիրում իրականացվող ծեսերին,  սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:

Գործունեության ընթացք՝

Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին քննարկում են անցկացնում, թե ինչո՞ւ են թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են  գրանցել թթվի համեղ բաղադրատոմսեր հատուկ ձևավորված հարցերի օգնությամբ

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:
Читать далее «Ուսումնական մառան․Թթուդրիկի ծեսն ընտանիքում»

Թթուդրիկի ծեսին ընդառաջ

Թթուդրիկի ծեսին ընդառաջ առցանց-հեռավար-առկա ուսուցման շաբաթվա ընթացքում հանդիպեցինք սովորողների փոքր խմբով և թթուդրիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք պլաստինե բանջարեղեն, որոնք օգտագործում են թթու պատրաստելիս։Սովորողները յուրաքանչյուրը պատրաստեց իր սիրելի բանջարեղենը և խոսեց դրա օգտակարության մասին։

Դասարանական օրացույց 2021-2022

ԻՄԱՑՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, 2-րդ ԴԱՍԱՐԱՆ

Շուրջտարյա նախագծեր՝

Ուսումնական ճամփորդություններ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Կառուցողական խաղեր ուսումնական նախագիծ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ- ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021

«Լողափնյա աշուն» նախագիծ
«Ես» նախագիծ
«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ
«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021

«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Խնկոյանական օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.

Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն

Ինքնաքանդակ

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր
«Ուսումնական աշուն» նախագիծ

ՆՈՅԵՄԲԵՐ 2021

Սեբաստացու օրեր
Թթուդրիկ

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Ուսումնական մառան և ազգային խոհանոց

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021

«Ամանոր» նախագիծ

«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ՝ ՀՈՒՆՎԱՐ

ՀՈՒՆՎԱՐ 2021

«Ուսումնական ձմեռ» նախագիծ
«Սովորող-սովորեցնող» բլոգուսուցում

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ՝ ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ

ՓԵՏՐՎԱՐ 2022

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ

ՄԱՐՏ 2022
«Ձոն» նախագիծ
Զատիկ․ ուսումնական նախագիծ
«Ուսումնական գարուն» նախագիծ

ԱՊՐԻԼ 2022

Աղայան-Ռոդարի

ՄԱՅԻՍ 2022

ՀՈՒՆԻՍ 2022

 «Ուսումնական ամառ» նախագիծ 

Հուլիս 2022

ՕԳՈՍՏՈՍ 2022

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Ռադիոթողարկման պատրաստում։
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
  • Մեդիահմտությունների զարգացում։

Գործունեությունը

  1. Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը»,  «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»։
  2. Հարցազրույցներ տարատարիք սովորողներից՝ Ու՞մ անունն է կրում կրթահամալիրը, որո՞նք են կրթահամալիրի դպրոցները, ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ի՞նչ կփոխեիք, կավելացնեիք կրթահամալիրում։
  3. Շնորհավորանքներ տոնի առթիվ։
  4. Թթուդրիկ։
  5. Այցելություն Տիգրան Հայրապետյան գրադարան։

Արդյունքները՝ դասարանական բլոգում։