Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա նախագծեր՝

Արտակարգ սեպտեմբերի 1․Գիտելիքի օրը Մանկական երկաթուղում

Կրթական շքերթ. 04.09.2020

Հեռավար-առցանց ճամբարի աշխատակարգ. 01.09-12.09

Սեպտեմբերի 1-12 Անհատական աշխատաժամանակ

Բարձունքի հաղթահարում․ Մաշտոցներ

Նախագծերի ամփոփումը ստորև՝

Արտակարդ սեպտեմբերի մեկ․#Բլեյանի դպրոց

Շնորհավորում ենք, սիրելի տիար Բլեյան

Կրթական շքերթ 2020

Դասարանամուտ, մարզական խաղեր,պաղպաղակի հյուրասիրություն

Սեբաստացիական համայնքի առցանց բաց հավաք

Իմ դպրոցը․Ներկայացնում են 1․1 դասարանի սովորողները

Լողափնյա աշուն

Բարձունքի հաղթահարում նախագիծ․Դեպի Մաշտոցներ

Քայլք +լող․Լողում ենք փակ լողավազանում

Paint ծրագրով նկարում ենք Հ․Թումանյանի «Ծիտը» հեքիաթը

Ծնողական հավաք

Նկարում ենք «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը

Սեպտեմբերի 14-18-ը իրականացրել եմ երկարօրյա ծառայության պարտականությունները

Բարձունքի հաղթահարում նախագիծ․Դեպի Մաշտոցներ

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը,1․1 դասարանի սովորողները իրենց սեբաստացիական ընտանիքներով հաղթահարեցին իրենց առաջին բարձունքը` «Մաշտոցները»:
Օրը սկսվեց ջերմ և ոգևորիչ տրամադրությամբ:Բոլոր սովորողներն ու ծնողները անհամբեր էին, անհամբեր էի նաև ես:Հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և ուրախ տրամադրությամբ ճամփա ընկանք:Օրվա տրամադրությունը արդեն իսկ պարզ էր:Կանգ առանք Հրազդան գետի ակունքին․չքնաղ մի վայր, որտեղ իսկ նախաճաշեցինք, և սովորողները կատարեցին իրենց առաջին միասնական շրջակա միջավայրի խնամքը:Այդ ամենին մասնակցում էին նույնիսկ ամենակրտսեր ապագա սեբաստացիները:Երկրորդ կանգառը եղավ Սևանի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու մոտ, որտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք և հավեսի թևով ճամփա ընկանք: Ճանապարհը շարունակեցինք էլ ավելի բարձր տրամադրությամբ` վստահ, որ բարձունքը միասին հաղթահարելու ենք ` առանց տրտնջալու:
Էդպես էլ եղավ․ բոլորը թռչնի թևով բարձրացան և հաղթահարեցին բարձունքը: Սեբաստացիական ընտանիքները մեկը մյուսի հետևից,իրար օգնելով բարձրացան Մաշտոցներ:Ոգևորությունը աննկարագրելի էր սեբաստացիական ընտանիքների մոտ:
«Մաշտոցներ» բարձունքում սովորողներին կրկին ծանոթացացրինք տեղանքի անվան պատմությանը:Բարձունքում ամփոփեցինք Կոմիտասյան օրերը` ներկայացնելով «Արևների շարքը»:
Միասին ներկայացրինք մեր սովորած ստեղծագործությունները, և բոլորս միասին շնորհավորեցինք Անկախության օրը:
Ոգևորությունը այնքան մեծ էր, որ հոգնածություն ընդհանրապես չէինք զգում:
Հաջորդ կանգառը Սևանի Հանրային լողափն էր, որտեղ որոշեցինք թաթիկանկարչություն անել և, ինչպես տիար Բլեյանը ասաց, կարծես թե օծման արարողություն արեցինք` մեր գունավոր թաթիկները Սևանի ջրում թաթախելով և Սևանը գունավորելով:Օրվա տպավորություններն ու հիշողությունները անմոռանալի են:Կեցցե՜ն բոլոր սեբաստացիական ընտանիքները:Շնորհակալ եմ գեղեցիկ օրվա համար:Կսպասենք հերթական ճամփորդությանը։

Սեպտեմբերի 1-12 Անհատական աշխատաժամանակ

Սեպտեմբերի 1-12-ի

Կրթական շքերթ. 04.09.2020

Մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ, դասավանդողներ

Վայրը
՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Օրը
՝ սեպտեմբերի 4

Ժամը
՝ 10:00-12:00

Երթուղի՝  Հյուսիսային դպրոց- Արևելյան դպրոցի տարածք- թիվ 181 դպրոցի օղակաձև հրապարակ-Սասնալանջ-Հյուսիս:

Քայլքի ծրագիր՝

Կոմիտաս «Արև, արև»,

Աթ․ Խնկոյան՝ «Մեղու»

Թիվ 181 դպրոցի օղակաձև հրապարակ

Կոմիտաս՝ «Ձիուկ», «Եկեք, ծեծենք»

Սասնալանջ

Կոմիտաս «Զըմփիկ»

Հ․ Թումանյան «Կռունկներ»

Ծաղկատունկ Հյուսիսային դպրոցի տարածքում

Հյուրասիրություն դպրոցում

Դեղձ, խնձոր

Ուղիղ եթերներ, լուսաբանումներ

Շքերթի համակարգողներ՝    Սրբուհի Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան

Արտակարգ սեպտեմբերի 1․Գիտելիքի օրը Մանկական երկաթուղում

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը

Օրը՝ Սեպտեմբերի 1
Տևողությունը՝ ժամը 10:00-12:00
Վայրը՝ Հրազդանի կիրճ. Մանկական երկաթուղի
Մասնակիցներ՝ վեց տարեկաններ և ծնողներ /հայրենագիտական քայլքը կազմակերպվում է՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները/
Տրանսպորտը՝ ծնողների անձնական մեքենաներով
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լուսինե Բարխուդարյան, Հասմիկ Մաթևոյան, Միլենա Մանուչարյան, Ջուլի Ղազարյան և ծնողներ

Նպատակը՝ վեց տարեկանները դիմավորում են արտակարգ սեպտեմբերյան 1-ը՝ Գիտելիքի օրը, բացօթյա միջավայրում

Ծրագրում՝

 Հանդիպման համար անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ
  • Արևային գլխարկ
  • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
  • Բրդուճներ
  • Անհատական ջրի շիշ
  • Նկարչական պարագաներ /յուղամատիտներ, A4 թուղթ/
  • Հիգիենայի պարագաներ՝ ախտահանիչ միջոց, դիմակ, թաց և չոր անձեռոցիկ

Արդյունքում՝ տեսանյութեր, պատումներ, ֆոտոշարեր

Օրվա լուսաբանումը՝ դասարանական բլոգում