Ամփոփում ենք ամառային ուսումնական ճամբարի առաջին շաբաթը նկարներով

Սովորողները նկարների միջոցով ամփոփեցին ճամբարի առաջին շաբաթը:

Հորինում ենք ամառային խնդիրներ

Սովորողները ամառային ճամբարի ընթացքում հորինեցին ամառային խնդիրներ՝ օգտագործելով իրենց մաթեմատիկական կարողությունները:Խնդիրները կհրապարակենք առանձին հղումով:

Ես կարողանում եմ. ստուգատես

Ներկայացնում է Էվա Կարապետյանը

Ներկայացնում է Մարատ Միրզայանը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Ներկայացնում է Միլանա Ասլանյանը

Ներկայացնում է Աբտոյան Գայանեն

Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Ներկայացնում է Դավիթ Մակարյանը

Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը

Ներկայացնում են Վան և Մոնթե Վարդապետյանները

Հունիսի 1

Հունիսի 1-ը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս դարձավ ամենավառ, ամենահետաքրքիր օրերից մեկը:Առավոտը սկսվեց տոնական՝ Սամսոնի մայրիկի՝ սիրելի Հերմինեի պատրաստած տորթի համտեսով, որից հետո Տերյան այգում սովորողները ներկայացրեցին Կոմիտասյան երգերը, այնուհետև պաղպաղակ համտեսեցին:

Տեսանյութ 2

Արի կարդանք.Հանդիպում 3.2 դասարանի հետ

Արի կարդանք նախագծով հանդիպում ունեցանք 2.1 դասարանի սովորողների հետ, հանդիպումն ավարտեցինք միասնական երաժշտական կատարմամբ։ Շնորհակալություն նաև ընկեր Հասմիկին։

Զատկածեսը Տեղեր գյուղում

Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողների հետ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի եկեղեցու բակում տոնեցիկ Սուրբ Զատիկը:

Ուսումնական գարուն․ամփոփում

Գարունը մեր բակում․Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Գարուն․Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Իմ ընտանի թռչունը․Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Գարունը իմ պատուհանից դուրս ․Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Իմ կենդանին․Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Գարուն․Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Գարուն․Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Գարուն․Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Եղանակային մեկշաբաթյա դիտարկում․Ներկայացնում է Միլանա Ասլանյանը

Գարնանային ֆոտոշարք․Ներկայացնում է Էվա Կարապետյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը

Գարունն Օձունում․Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը

Իմ թութակը․Ներկայացնում է Անահիտ Համբարձումյանը

Գարնան մասին․Ներկայացնում է Աբտոյան Գայանեն

Գարնան մասին․Ներկայացնում է Արաբյան Արփին

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Մարտ․Ներկայացնում է Արեգ Մնացականյանը

Գարուն․Արագիլ․Ներկայացնում է հեռավար սովորող Վիկտորիա Սվազյանը

Իմ մայրիկը․Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը

Իմ կենդանին․Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը

Գարնանային ֆոտոշարք․Ներկայացնում է Վիկտորիա Սվազյանը

Գարուն․Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Իմ մայրիկը

<<Ձոն>> ուսումնական նախագծի ընթացքում սովորողները նկարել և պատմել են իրենց սիրելի մայրիկների մասին։

Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը

Իմ մայրիկի մասին

Ես մի հրաշք մայրիկ ունեմ։ Ես և քույրս մեծանում ենք նրա սիրո և հոգատարությամբ պարուրված։ Նա մեզ սովորեցնում է բարի լինել մարդկանց հետ, լավ սովորել, պահպանել բնությունը, հարգել մեծերին, ընկերասեր լինել ու աշխատասեր։ Նա մեզ համար անփոխարինելի է։

Ներկայացնում է Էվա Կարապետյանը

Իմ մայրիկը

Իմ մայրիկի անունը Հասմիկ է :Նա խելացի է , ուրախ է, բարձրահասկ է, գեղեցիկ է,բարի է։

Ես իմ մայրիկի հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնում։ Մենք միասին հետաքրքիր խաղեր ենք խաղում, գիրք ենք կարդում, զբոսնում ենք։

Իմ մայրիկը մեզ շատ է սիրում, ես ու եղբայրս էլ մայրիկիս ենք շատ սիրում։

Իմ մայրիկն ամենալավ մայրիկն է։

Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը

Բարև հիմա ես ձեզ կպատմեմ իմ մայրիկի մասին։

Իմ մայրիկը Նաիրան է, նա շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ աչքեր ունի, մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում՝ խաղեր ենք խաղում , պատրաստում ենք համով կարկանդակներ, զբոսնում ենք այգում։ Նրա հետ շատ լավ Է ժամանակը անցնում։Նա իմ ամենամոտ ընկկերուհին է։ Ես մայրիկին շատ եմ սիրում

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Իմ մայրիկը

Իմ մայրիկը շատ-շատ լավն է։ Նա շատ գեղեցիկ է ու բարի։ Նա խնամում է ինձ և քույրիկներիս, օգնում է դասերս պատրաստել։ Մայրիկս մեզ տանում է զբոսանքի։ Միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Երբ տխրում եմ, նա էլ ինձ հետ տխրում է, ամեն ինչ անում է, որ ուրախանամ։ Մայրիկս մեզ հեքիաթներ է կարդում, խաղեր խաղում մեզ հետ։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Նա աշխարհի ամենալավ մայրիկն է։

Ներկայացնում է Համբարձումյան Անահիտը

Իմ մայրիկը

Իմ մայրիկի անունը Շուշան է:

Նա շատ գեղեցիկ է և բարի:

Մայրս սիրում է ուտել միրգ բանջարեղեն և սուշի:

Իմ մայրիկի մազերը կարճ են և կարմիր:

Իմ մայրիկը սիրում է սպորտով զբաղվել:

ԵՎ իմ մայրիկը սիրում է արծաթե զարդեր:

ԵՎ չի սիրում որ տունը թափթփված է լինում:

Նա միջահասակ է:

Մայրս ունի կանաչ աչքեր:

Իմ մայրիը սիրում է որ ես նրա համար սուրճ եմ պատրաստում

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

<<ԻՄ ՄԱՅՐԻԿԸ>>

Իմ մայրիկը շա՜տ բարի է, շատ հոգատար և շատ բարեսիրտ։ Իմ մայրիկի մազերի գույնը դեղին երանգի է, իմ մայրիկը միջին հասակի է, իմ մայրիկի աջքերը կանաչ գույնի են։ Ես շատ ուրախ եմ, որ դու իմ մայրիկն ես։ Ես քեզ շատ եմ սիրում մայրիկ։

Ներկայացնում է Սարգսյան Անահիտը

ԻՄ ՄԱՅՐԻԿԸ:

Իմ մայրկը շատ բարի է: Ես նրան շատ եմ սիրում: Մայրիկիս անունը Նարինե է: Նա 31 տարեկան է: Իմ մայրիկը շատ գեղեցիկ է: Մասնագիտությամբ մայրիկս տնտեսագետ է: Իմ մայրիկը աշխատում է որպես հաշվպահ: Ես և մայրիկս շատ ենք սիրում միասին մուլտֆիլմ դիտել: Մայրիկս շատ է սիրում համեղ ուտելիքներ պատրաստել : Նա սիրում է իմ և քույրիկիս համար հեքիաթ կարդալ: Մենք սիրում ենք միասին զբոսնել: Մայրիկս սիրում է գեղեցիկ ծաղիկներ ստանալ: Մայրիկ ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ դու միշտ առողջ և երջանիկ լինես:

Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Իմ մայրիկը
Իմ մայրիկը շատ սիրուն է, նա շատ սիրում է գիրք
կարդալ:
Իմ մայրիկը ունի շատ երկար մազեր,շականակագույն
աչքեր,նա բարձրահասակ է: Մայրիկս շատ է սիրում
ծաղիկներ, դրա համար էլ ես նրան միշտ նվիրում եմ,նա
սիրում է համեղ թխվածքաբլիթներ
պատրաստել:Մայրիկս չի աշխատում նա տնային
տնտեսուհի է:

Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը

Իմ մայրիկը

Իմ մայրիկը շատ գեղեցիկ, նա ունի միջին հասակ, մազերը երկար են, իսկ աչքերը շագանակագույն: Նա միքիչ ջղաին է, երբ ես իմ դասերը չեմ անում նա բարկանում է:

Ես նրան շատ եմ սիրում:

Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Իմ մայրիկը

Իմ մայրիկը գեղեցիկ է նա սիրում է աշխատել եւ ինձ գրկել։ Իր մազերը շականակագույն են իր աչքերը կանաչ են։

Նա սիրում է կանաչ գույնը եւ սիրում է աղցաններ։ Նա չի սիրում, որ ես ինձ վատ եմ պահում։ Իսկ նա ամենաշատը սիրում է ինձ։

Ներկայացնում է Արեգ Մնացականյանը

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկը շատ է սիրում կարդալ ու շատ հոգատար է ու մեզ շատա է սիրում: Իմ մայրիկը շատ համեղ է պատրաստում ու իմ մայրիկը ամենալավ մայրիկն է: Ես նրան շատ շատ եմ սիրում:

Ներկայացնում է Արփի Արաբյանը

Իմ մայրիկի մասին:

Իմ մայրիկի անունը Թեհմին է։Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, իմ մայրիկը շատ աշխատասեր է: Իմ մայրիկի մազերը և աչքերը շագանակագույն են։

Ներկայացնում է Մարգարիտա սանթուրյանը

Իմ մայրիկը շատ հմայիչ է։

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկի անունը Քրիտինե Է:

Իմ մայրիկի մազերը երկար է:

Իմ մայրիկի աչքերը շագանակագույն է:

Իմ մայրիկը միջահասակ է:

Իմ Մայրիկը շատ լավն է:

Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը

Իմ մարյիկ

Իմ մայրիկի անունը Շուշան է: Նա ունի երկար մազեր, շականակագույն աչքեր, նա շատ գեղեցիկ է: Իմ մայրիկ բարի է և հոգատար: Իմ մայրիկը ազատ ժամանակ անցկացնում է մեզ հետ, օգնում է ինձ, որ դասերս պատրաստեմ, մենք միասին խաղում ենք և ճանապարհորդում: Մայրիկս շատ խելացի է, նա աշխատում է բանկում: Մայրիկս շատ է սիրում ինձ և քույևիկիս:

Ես շատ եմ սիրում մայրիկիս, ցանկանում եմ, որ նա միշտ լինի ուրախ ու երջանիկ:

Ներկայացնում է Տրդատ Աբրահամյանը

Ինչպիսին է իմ մայրիկը

Իմ մայրիկը սիրուն է։ Նրա սիրած ճաշը հավն է, ժուլյենը ,տոլման, տորթը, խորովածը և լահմաջոն։ Նա խուճուճ մազեր ունի, սիրում է ջրաշուշան ու կակաչ։ Նրա ամենասիրած գույնը մանուշակագույնն է, իսկ ամենասիրած զբաղմունքը՝ կինո նայելը։

Ներկայացնում է Շահբազյան Կորյունը

Իմ մայրիկը

Իմ մայրիկի անունը Անի է:

Նա 34 տարեկան է:

Ես նրան շատ եմ սիրում:

Նա շատ բարի է:

Ներկայացնում է Սարգսյան անահիտը

Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը